Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
23:24, հինգշաբթի, 28 մարտի, 2013 թ.
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
     Մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն (Alejandro González Iñárritu) ծնվել է 1963 թվականի օգոստոսի 16-ին Մեխիկոյում:
    
    

Իր կարիերան նա սկսում է 1984 թվականից, որպես դիսկ-ժոկեյ մեքսիկական WFM ռոք-ռադիոկայանում: Շուտով նա դառնում է այդ կայանի երաժշտական հաղորդումների պրոդյուսերը:
     1987 թվականին Ինյարիտուն մուտք է գործում հեռուստատեսություն` գլխավորելով Magia Gigital հեռուստաշոուն, իսկ 1988-1990 թվականների ընթացքում լինում վեց լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր:
     1990 թվականին Ալեխանդրոն նշանակվում է Մեքսիկայի խոշոր հեռուստաընկերություններից մեկի` Televisa –ի գեղարվեստական ղեկավար, իսկ 1991-ին հիմնում Zeta Film պրոդյուսերական ընկերությունը: Նույն ժամանակահատվածում նա ուսումնասիրում է ռեժիսուրայի արվեստը և նկարահանում մի քանի գովազդային հոլովակներ, իսկ 1995-ին` իր դեբյուտային հեռուստատեսային կիսալիամետրաժ թրիլլերը` Detrás del Dinero` Միգել Բոսեի մասնակցությամբ:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի լիամետրաժ առաջին ֆիլմը լինում է Հիլերմո Արրիագիի սցենարով նկարահանված «Սերը քած է» («Сука любовь») ֆիլմը (2000թ.), որը ռեժիսորին բերում է մի շարք մրցանակներ հեղինակավոր կինոֆեստիվալներից և միջազգային ճանաչվածություն:
     2003-ին Ինյարիտուն նկարահանում է իր երկրորդ ֆիլմը` «21 գրամը», որը «Сука любовь» -ի ոճային շարունակությունն է:
     2006-ին նա նկարահանում է «Բաբելոն» դրաման` Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ, որը նույնպես իր ուրույն տեղն է գրավում կինոփառատոններում:
    
     «Սերը քած է» -ն, «21 գրամ» -ը և «Բաբելոն» -ը միասին կազմում են Ինյարիտուի մահվան մասին տրիլոգիան:

2010 թվականին Ինյարիտուն նկարահանում է ևս մեկ գլուխգործոց` «Բյութիֆուլը», որը նույնպես համեստություն չի ցուցաբերում հանդիսատեսի սերը գրավելու և մրցանակների հարցում: 2011 թվականին երեք կինոփառատոններում (Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA) այն ճանաչվում է որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:
    
     «Ընդհանրապես, նշել, թե որ դաշտում է գործում Ինյարիտուն դժվար է և հեշտ միաժամանակ, բայց նա մեծ սիրահար է փորփրել այն ամենը, ինչի մասին, որպեսզի չցնորվեն, շատերը ձգտում են ուղղակի չմտածել: Դրա հետ մեկտեղ, նրա ստեղծագործությունների «արցունքաբերության» դեմ ուղղված բոլոր մեղադրանքները տեղին են: Եթե նրա ձեռքը քար տային, ապա նա հաստատ այդ քարից մի քանի կաթիլ արյունոտ արցունք կքամեր, ահա այսպիսին է այս հեղինակի մեթոդը», - Պոլինա Գրիբովսկայա` Interfax.ru:
    
    

Աղբյուրը` Psymag.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4806 | 0 | 0
Facebook