Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր ժամանակի «հերոսը»

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
15:39, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Մեր ժամանակի «հերոսը»

Երբ 1875 թվականին առաջին անգամ բեմադրվեց Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան, այն հաջողություն չունեցավ: Նույնիսկ առաջադեմ համարվող ֆրանսիացիները պատրաստ չէին բեմում այդպիսի ռեալիստական ներկայացում տեսնել: Քննադատները սկսեցին Բիզեին մեղադրել անբարոյականության մեջ: Բիզեն սրտի կաթվածից 36 տարեկան հասակում վախճանվեց: Այն ժամանակ որևէ ֆրանսիացու մտքով անգամ չէր կարող անցնել, որ տարիներ հետո «Կարմեն» օպերան կարող է դասվել օպերային արվեստի գլուխգործոցների շարքը:

Ընդհանրապես, նոր ոճն ու ուղղությունը անընդունելի է ժամանակակիցների համար: Այն գնահատվում է միայն տարիներ հետո:

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված Դիանա Գրիգորյանը ստեղծագործում է՝ լավ, թե վատ: Դատելով արձագանքներից, պարզվում է, որ նա բավականին ճանաչում ունեցող բեմադրիչ է, ում սերիալները դիտում են նաև ՝նրա ընդդիմախոսները: Այդ մասին են վկայում արձագանքները: Պարտադի՞ր է, որ նրա աշխատանքներն, անխտիր, բոլորին դուր գան: Նրա ստեղծագործությունների մասին մեկ տարի առաջ, արդեն գրել եմ:

Նա է մեր ժամանակի «հերոսը»: Ավելի լավ գործեր ստեղծողներն արենայում չեն երևում: Սա է իրականությունը: Ուզեն, թե չուզենք:

Ինչ է, Խորենացու՞ն պետք է պարգևատրեին, ինչպես տարիներ առաջ սփյուռքի նախարարությունը ''Մայրենիի դեսպան'' հուշամեդալով հետմահու պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
10464 | 0 | 0
Facebook