Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ու այս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի՞ մեր երկրում. Սոնա Ռուբենյանին դեղեր չեն վաճառել

13:08, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Ու այս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի՞ մեր երկրում. Սոնա Ռուբենյանին դեղեր չեն վաճառել

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառումու կոկորդի ցավը մեղմացնող կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչնչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն... լո՞ւրջ) ) )

Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո...

Ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը: Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի մեր երկրո՞ւմ, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն: Բա մեռնե՞նք: Կասեցնել՝ կասեցնել, մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք»:


    

Կարդացեք նաև՝ Չէի պատկերացնում՝ ինչ է կատարվում, ինձ համար շատ մեծ կորուստ էր. Սոնա Ռուբենյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2034 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ