Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Ու մի ողջ ամիս մեր հրաշք կանանց և աղջիկներին գովերգելու ենք, Մայրերին մեր սուրբ, ` քույրերին մեր նուրբ մենք պաշտելու ենք,

09:31, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Ու մի ողջ ամիս մեր հրաշք կանանց և աղջիկներին գովերգելու ենք, Մայրերին մեր սուրբ, ` քույրերին մեր նուրբ մենք պաշտելու ենք,

Ձմռաան ցրտերը անցյալ են դարձել
     ութ օր է արդեն,
     Գարուն է եկել մեր օջախներում
     ութ օր է արդեն,
     Գարնան օրերը խենթացրին այսպես սրտերը մեր հեզ
     ութ օր է արդեն,
     Այո՝ գարուն է, բայց երգս այսօր գարնան մասին չէ,
     սիրելի' կանայք,
     Քույրեր, աղջիկներ և գեղեցկադեմ մեր սուրբ մայրիկներ:

Ութ օր է անցել, և տոն է եկել, մեր մարտի 8-ը
     Ձեր՝ մարտի 8-ը,
     Սիրելինե'րս, դռները բացե'ք, այսօր մեծ տոն է.
     Ձեր տոնն է այսօր,
     Սեղա'ն բաց արեք, հարբել եմ ուզում այսօր ես ձեզ հետ,
     բայց ոչ թունդ գինուց,
     Պարել եմ ուզում, խելահեղ պարել, թռչկոտել ձեզ հետ,
     ինչպես մի խենթուկ,
     Տոնն այս մեծ սիրով մենք տոնելու ենք մի ամբողջ ամիս:

Ու մի ողջ ամիս մեր հրաշք կանանց և աղջիկներին
     գովերգելու ենք,
     Մայրերին մեր սուրբ, ` քույրերին մեր նուրբ
     մենք պաշտելու ենք,
     Բայց դա էլ քիչ է, մեկ ամիսն ի՞նչ է, մեկ տարին անգամ
     հերիք չէ բնավ,
     Սիրելինե'րս, հավատացե'ք ինձ, մի ամբողջ կյանքն էլ
     չի բավի, իրավ,
     Որ սրտիս ամբողջ խոսքը ես պարպեմ և մեր
     սուրբ կանանց,
     Հեզ աղջիկների, սրբություն սրբոց մեր մայրիկների գովքը գովերգեմ:

Դուք` մեր խե'նթ կանայք, ես կուզեմ այսօր ձեր հոգին բանաք
     պոետիս առջև,
     Մեր հե'զ աղջիկներ, հղում եմ այսօր ես ձեզ հայրաբար
     անթիվ պաչիկներ,
     Քույրե'ր սիրասուն, թող որ միշտ ժպտաք, լինեք երջանիկ.
     այդպես եմ ուզում,
     Աստծո փոխանորդ մեր անու'շ մայրեր, քաջառո'ղջ եղեք,
     և անհո'գ ապրեք,
     Ապրե'ք բոլորդ անհոգ ու անվիշտ հայո'ց աղջիկներ,
     մեր քույրե'ր, կանա'յք, մայրե'ր մեր բարի,
     վառ ծաղկեփունջս` սարերից պոկված` նվեր բոլորիդ....

Թող այս տոն օրով հայոց այրերս կանգնենք կողք կողքի,
     ուս ուսի զարկենք, ափեր թնդացնենք ձեզ համար սրտանց,
     պարենք մենք սիրով մեր վեհ, առնական, հզոր քոչարին:
    
     Ս. Ստեփանյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1395 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ