Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

«Ամեն մի գրված նոր երգ ամենամեծ հաջողությունն է մեզ համար, ինչպես նաև ամեն մի նոր և հին նեմրացին...»

06:46, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
«Ամեն մի գրված նոր երգ ամենամեծ հաջողությունն է մեզ համար, ինչպես նաև ամեն մի նոր և հին նեմրացին...»
     Նեմրան խումբ է, որին շատերը սիրում էին դեռ ավելի շուտ, քան կմասնակցեին Եվրատեսիլին: Շատերը նրանց «հայտնաբերեցին» Եվրատեսիլի շնորհիվ: Նրանց երկրպագուներն իրենց անվանում են Նեմրացիներ: Նեմրան մոլորակ էլ ունի՝ Նեմրա անունով: Խմբին հաճախ որակավորում են «ամենաընտանեկան խումբ» անվամբ, որովհետև խմբում կա երկու ընտանիք. եղբայրներ՝ Վան և Վասպուր Եղիազարյանները, քույր և եղբայր՝ Մարիաննան և Մառեկը:
     Ես ինքս լինելով Նեմրայի ֆան, որոշեցի հարցազրույց անցկացնել Նեմրայի անդամ Վասպուրի հետ: Հարցերի մեծ մասը տարբեր երկրպագուների կողմից են:
    
     -Ինչպե՞ս ձևավորվեց ձեր թիմը: Երկու եղբայր և եղբայր ու քույր ինչպե՞ս գտաք իրար և որոշեցիք դառնալ թիմ, որն անվանեցիք Նեմրա (Արմեն):
     -
Մեր թիմը ստեղծվեց մի քանի տարի առաջ, երբ բոլորս տարված էինք ռոք խումբ ունենալու երազանքով, հետո մեզ միացավ Մառեկը: Տարիների ընթացքում թիմից վերածվեցինք ընտանիքի:
    
     -Ո՞րն է եղել երաժշտության բնագավառում ձեր առաջին հաջողությունը:
     -
Ամեն մի գրված նոր երգ ամենամեծ հաջողությունն է մեզ համար, ինչպես նաև ամեն մի նոր և հին նեմրացին:
    
     - Ըստ Ձեզ, ի՞նչ հատկություններ պետք է ունենա երաժիշտը հաջողության հասնելու համար:
     -
Կարծում եմ ինդիվիդուալ է: Մեկը կարող է հաջողության հասնել լավ վոկալի կամ իր գործիքին գերազանց տիրապետելու շնորհիվ, մյուսը` անկեղծության, անմիջականության, սեփական մտքերը ներկայացնելու շնորհիվ: Իմ համար նախընտրելի է երկրորդ տարբերակը:
    

     -Մեծ հաշվով ուշադրություն դարձնու՞մ եք վատ կարծիքներին, որոնք ուղված են Նեմրայի հասցեին:
     -Ոչ: Իհարկե երբեմն տհաճ է, բայց լավ կարծիքների կողքին ոչ մի դեր չեն խաղում:
    
    
-Խմբում հաճա՞խ են կարծիքների բախումներ լինում:
     -
Գլխավոր հարցերի շուրջ միշտ միակարծիք ենք եղել: Իսկ փոքր հարցերում տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է, վերջում ընդհանուր հայտարարի ենք գալիս: Դրա շնորհիվ է նաև, որ խումբը զարգանում է:
    
    
-Ո՞վ կամ ի՞նչն է Նեմրայի երգերի ոգեշնչման աղբյուրը:
     -Ամեն ոք և ամեն ինչ կարող է երգ գրելու աղբյուր հանդիսանալ:
    
     -Դուք ամբողջ ՀՀ-ում ունեք երկրպագուներ: Համերգնեն ունեցե՞լ եք մարզերում: Եթե ոչ, ապա կունենա՞ք մոտ ապագայում:
     -Նվագել ենք Վանաձոր, Ախթալա, Ստեփանակերտ քաղաքներում: Պատրաստ ենք նվագել ցանկացած տեղ, որտեղ մեզ սպասում են, իհարկե եթե կազմակերպիչներ լինեն:
    
     -Ձեր երկրպագուներն անգամ ուզում են իմանալ թե ինչքա՞ն է տևում երգի բառեր գրելը Ձեզ մոտ:
     -Ամեն մի երգի համար տարբեր է: Համենայն դեպս երբեք չենք շտապում, մինչև սկզբից մինչև վերջ մեր ուզածը չլինի, երգը վերջացրած չենք համարում:
    

     -Ինչ-որ երգ կա՞, որ գրվել է տարօրինակ պայմաններում և չի մոռացվի:
     -Հիմնականում երգերը տանն են գրվում, շատ սովորական պայմաններում: Իմ դեպքում միայն seasons-ն է, որ համալսարանում եմ գրել, ինչքան հիշում եմ քվանտային մեխանիկայի դասաժամին:
    
     - Ձեր հարցազրույցնեիրց մեկի ժամանակ ասացիք, որ չեք սիրում մրցույթների մասնակցել: Ի՞նչն է պատճառը:
     -Վստահ ենք, որ մրցույթները արվեստում տեղ չունեն, դրանք ավելի շատ սպորտին են բնորոշ և այնտեղ են գեղեցիկ: Բացի այդ էլ մրցույթներում հիմնականում քավրներ են նվագում, որը մեր ոլորտը չէ:
    
     -Մոտ ապագայում կունենա՞ք նոր երգի պրեմիերա:
    
-Հիմա առաջնային նպատակը համերգ ունենալն է, բայց ձայնագրություններն էլ աչքաթող չենք անում: Դեռ չենք որոշել ամբողջովին նոր երգ կներկայացնենք, թե արդեն կենդանի կատարումներից սիրված երգերից մեկը:
    
    
Շնորհակալություն Վասպուրին ժամանակ տրամադրելու և երկրպագուների հարցերին պատասխանելու համար: Նա իրոք հիանալի մարդ է: Իսկ հիմա, մի ալարեք, և նորից միացրեք նրանց երգերից մեկը և թռեք Նեմրա մոլորակ, այնտեղ ձեզ սպասողներ կան:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3309 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ