Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՄԵԶ ՈՒՐԻ՛Շ ԴՊՐՈՑԱ ՊԵՏՔ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
19:07, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
ՄԵԶ ՈՒՐԻ՛Շ ԴՊՐՈՑԱ ՊԵՏՔ

Հավանաբար մեր սերունդը ՍՈՎԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ բարի ավանդույթներով անցած վերջին արձագանքն էր կրում իրա մեջ, որը քիչ թե շատ գիդեր դպրոցում ուսուցչին ՀԱՐԳԵԼՈՒ ձևն ու կարգը: Թերևս՝ վախ կար ուսուցչի հանդեպ ու էդ վախը օգտակար վախ էր: Սովետի ԴՊՐՈՑՈՎ անցածները մեզ պատմում էին, որ խորհրդային ժամանակվա դպրոցում ուսուցիչը պատիվ ու հարգանք ուներ, իսկ աշակերտները ակնածանքով՝ մեծագույն պատիվ տալով, ոտերի մատների վրա էին անցնում ուսուցչի կողքով: Ուսուցիչը ու նրա կերպարը դպրոցում աստվածացված էր, ովքեր անգամ մարդ չէին ընկալվում ու էրեխեքը ինտուիտիվ կարծում էին անգամ, որ ուսուցիչը զուգարան չի գնում...

Իսկ էսօ՞ր...

Էսօր է՛ն աստիճանի են լրբացնում, հաբռգացնում, այլասերում դպրոցահասակ էրեխեքին, որ ուսուցչի կողքով անցնելուց մնումա թքեն վրան, իսկ դասը խանգարելը, ինչ ուզենան հագնելը, երբ ուզենան հաճախեն դպրոց ու նմանատիպ բաները սովորական նորմայա էսօրվա դպրոցի համար: Նորմայա նաև, որ շատ հեշտությամբ կաշառատվությամբ գնահատականներ ստանալով՝ առաջ ընթանան սոցիալական սանդուղքով: Էդ ձև էլ հետո դրանք կդառնան հասարակության վրա թքող, նրա հաշվին պորտաբուծող իշխանավոր ու կառավարիչ, այսինքն՝ պետական մասշտաբի հասարակության օրինական շահերի դեմ գործող՝ հանցագործ:

Ա՛յ թե ինչ տեսակ բեսպրիձել կադրերա բուծում էսօրվա ՝՝դպրոց՝՝ կոչվածը հասարակության համար:

Էս ամենի վերջը տալու համար պետքա վերականգնվի ուսուցչի հանդեպ պաշտամունքը ու դպրոցը պետքա լցնել տղամարդկային կադրերով: Պետքա նաև ուսուցումը կազմակերպել ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ սեռային հիմունքներով, որդեղ աղջիկները ու տղաները պտի սովորեն առանձին դպրոցներում, կամ առանձին հերթափոխերով: Սովետական դպրոցում սեռային խտրականություն չի էղել, բայց փոխարենը գործելա հստակ ուսումնական համազգեստի մասին կանոնակարգը, որդեղ անգամ տասերորդ դասրանը ավարտող աղջկան արգելվածա էղել բարձրակրունգ կոշիկ հագնել, քսվել, աչքերը ներկել, իսկ կարճ յուբկայի ու դեկոլտեյի մասին խոսք անգամ չէր կարա գնար: Աղջիկ դպրոցականի մոտ փագ են էղել սեքսուալությունը ընդգծող բոլոր մարմնամասերը:
     Ու էղելա ընե՛նց ԱՐԴՅՈՒՆՔ, որ օտարների ու թշնամիների կողմից տրված գնահատականներում երկրի գիտական մտքի հզորությունը իրավացիորեն կապվելա ԴՊՐՈՑԻ կազմակերպման ճիշտ հիմունքներրի հետ:

Էսօրվա վիճակը լրիվ այլա ու բացի այլ ըլնելուց՝ այլանդակա, քանի որ հասարակությունը գտնվումա այլասերվելու պերմանենտ պրոցեսի մեջ:

Մասսայական լրատվամիջոցներով, գովազդային տեխնոլոգիաներով մոդա են շրջանառում, ինչը սեռական առումով է՛ն աստիճան ուժեղ ազդեցություն ունի մարդկանց վարքի կառավարման հարցում, որ առանց վարչա - հրամայական մեթոդների անհնարա էս երևույթի դեմը առնելը, բայց էս լիբերալ հռչակված բանդերլոգ հասարակություններում կիրառել չեն ուզում:

Խնդիրը շատ պարզ բացատրություն ունի:

Հայտնի փաստա, որ աղջիկների մոտ գործումա էգային բնազդը՝ հնարավորինս կամ առավելագույնը սեռականորեն գրավիչ ներկայանալ տղերքի աչքին: Ու երբ աղջիկը՝ կապված իրա սեռային օրինաչափ վարքից, հագնումա կարճ յուբկա, բարձրակրունգ կոշիկներ, որ՝ ոռը սիրուն ու գայթակղիչ թվա պատանեկան հասակի տղերքի համար, կիսաբաց կրծքով գալիս նստումա դպրոցական նստարանին, որ իբր ՝՝գիտելիք՝՝ ստանա, ապա իրա էդ տեսքը արդեն շեղումա տղաներին դասի կոնկրետ պրոցեսին մասնակցելուց: Ուղեղը պետքա մի բանի վրա կենտրոնանա, մանավանդ էդ կարևոր տարիքում, երբ քցվում են մտածողության հիմքերը:

Աղջիկների մեջ արդեն մրցավազքա սկսվում, թե ո՞վ ավելի լավը կերևա ու՝ գնաց կաշը: Էսօր արդեն անգամ ուսուցչուհիներն են հայտնվում իրանց էգային մտածողության պատճառով նման սեռային մրցավազքի մեջ: Հավանաբար շատերդ կհիշեք, թե ձեր դպրոցում որ ուսուցչուհին ի՛նչ ձևի հագուստով էր ներկայանում դասապրոցեսին: Էգը մնումա որպես՝ էգ:

Տղերքի մեջ էլ, օրինաչափ արձագանքա տեղի ունենում ու որպես ամենավերջին անփորձ լոխեր, սկսվումա անհարգի մրցակցությունը միմյանց մեջ՝ հանուն էգերի, երբ անգամ դասից հետո պտի քննարկեն, թե իրա սիրած Էմմայի ոռնա ավելի լավը, թե մյուսի սիրած՝ Լիանչոյի դոշերը ու ով ում ոռի վրա չպտի աչք ունենա: Ու գնաց՝ դեբիլիզացիայի պրոցեսը, երբ արդեն տղերքի մտածմունքի գլխավոր առարկան հանդիսանումա ոչ թե ուսումը, այլ՝ սրա ու նրա սեռական գրավչությամբ հետաքրքրվելը: Ու ըսենց՝ տաս տարի:

Փաստորեն, էներգիան, որը պտի ուղղվեր գիտելիք ստանալու ու մտածողության հիմքեր քցվելու համար, ուղղվումա յեսիմ որդեղ՝ հայտնի տեղ:

Մի խոսքով, սխա՛լա աղջիկների ու տղերքի համատեղ ուսուցման պրոցեսը մի տեղում կազմակերպելը: Կամ պետքա ըլնեն առանձին դպրոցներ, կամ էլ՝ խիստ միջոցներով պետքա մտցվի դպրոցական համազգեստի հատուկ ստանդարտ: Եթե տղերքը հետ են մնում իրանց ուսումնառությունից, ապա հետ մնալու գլխավոր պատճառը պետքա ըստեղ փնտրել: Թերևս, միջինով վեկալած, տղամարդկային բնույթը էն կարգի առաջա այնուամենայնիվ կանացի բնույթից, որ նույնիսկ նման անհավասար - մանիպուլյատիվ պայմաններում են կարողանում իրանց ուղեղով առաջադիմեն ու կանանց գերազանցեն շատ հարցերում ու ոլորտներում: Վնաս չունի, թող էս փաստն էլ ֆեմինիստներին սիրտ ծակող տհաճություն պատճառի:

Ամեն դեպքում ավելի լավ արդյունք կտա, եթե տղաները ու աղջիկները առանձին սովորեն, ճիշտ ընենց, ոնց որ առանձին են անցկացվում տղամարդկանց ու կանանց շախմատային մրցաշարերը, քանի որ նման մրցաշարերում տղամարդիկ միշտ կանանց հաղթահարել են ջախջախիչ հաղթանակով, իսկ սա արդեն սեռային ինտելեկտուալության կոնկրետ չափանիշ ու պրակտիկ արդյունքա:

Հասարակական ու պետական բարօրությունը առաջա մղում զարգացած անհատը, որի զարգացման, համակողմանի ընդունակոււթյունների դրսևորման համար ոչ մի ավելորդություն չպետքա խանգարի, հետևաբար մեզ էս նշված հիմունքներով լրի՛վ ՈՒՐԻՇ ԴՊՐՈՑԱ պետք:

Եթե ֆեմինիստները, կամ ուղղակի՝ սովորական աղջիկները, վստահ են իրանց ուժերի վրա, ապա ո՛չ մի տեսակ բողոք - վայնասուն չպետքա բարձրացնեն՝ ուսուցումը առանձին սեռային կազմով անցկացնելու դեմ: Իրանք, ըսենց թե ընենց, իրանց հասանելիք նույն ուսուցումը կստանան: Բողոքի որևէ հիմնավոր ու լուրջ պատճառ՝ ՉԿԱ՛: Թող հասարակության մեջ իրանք իրանց ուզած շախմատը խաղան, բայց որ հանդիպեն տախտակի առաջ տղամարդուն ու պարտվեն նրանից, թող չտզտզան:

Բնությունը իրա կանոնները ունի, որը չնայած արհեստական ֆեմինիզացիային, պտի իրանը ասի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     24.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2932 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ