Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

«Երբեմն պարտությունը կարող է ավելի պատվաբեր լինել, քան հաղթանակը» . Միհրան Կոստանյան

18:17, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Երբեմն պարտությունը կարող է ավելի պատվաբեր լինել, քան հաղթանակը» . Միհրան Կոստանյան
    

...Միաբանումից մեր հոգիների,
     Եվ քո սերերի անտուն կերպարից,
     Ու զավթիչներից` փոքրիկ քո սրտի,
     Երանի անճար ես վայր չնկնեի։

Ու թե երանի այն քեզ սիրողին,
     Որի աչերում արտասուք չկար,
     Եվ այն պատանուն` քեզ երազողին,
     Որ քեզ գրկելու հնար չգտավ։
    
     Միհրան Կոստանյան


    
    
    
    

Այս անվանը առաջին անգամ հանդիպեցի Երիտասարդ գրողների գրական ակումբի էջերում: Տողերը, որոնց վրայով սահում էին աչքերս, պատմում էին մի մարդու մասին, ով ասելիք ունի, ոչ սովորական ասելիք: Մարդկայնի այս տեսակները նման են աշխատասեր մրջյուններին, ովքեր իրենցից մի քանի անգամ ծանր բեռ են կարողանում տեղափոխել և, որն ամենակարևորն է, դա անում են սիրով ու պատվով՝ փորձություններ հաղթահարելով: «Արժե պատմել նրա մասին» , սա եղավ իմ առաջին արձագանքը, երբ իմացա, որ այս՝ մեծ ասելիքով տղան դեռ դպրոցական է:

Այս տեսակները՝ հանճարեղ ու փորձառու նկարիչների նման, վերցնում են վրձինը ու նկարում սեփական կյանքը՝ ամենայն մանրամասնությամբ, բոլոր գույներով, բայց այսօրվա մեր հերոսը բավարարվում է միայն սև ու սպիտակով, բայց այնպիսի տպավուրություն է, որ մնացած բոլոր գույները ներծծված են այս երկու գույնի մեջ:
    
    

«Ինձ համար օրը սկսվում է գիշերը, չեմ կարող ասել, թե դա ինչից է, երևի թե մարդկանց քչությունից»:
    
    

Գրքեր, սրանք լավագույն ընկերներն են, որոնք անընդհատ ավելանում են նրա պահարանում, լցնում ներաշխարհը, որը պարփակված է, ու որի մասին խոսել չի սիրում: Ավելացող գրքերի հետ ավելանում է խոսելու ցանկությունը, իսկ այստեղ օգնության են գալիս թուղթն ու գրիչը՝ լավագույն զրուցակիցները, որոնց միջոցով կերտվում են տողեր, ասելիքներ, մտքեր, հույզեր, զգացմունքներ…
    
    

«Բոլորիս ներսում կան բառեր, ասեիքներ, որոնց մասին չենք խոսում՝ հազար ու մի պատճառով: Երբ ուզում եմ խոսել, գրում եմ»:
    
    

Գրողի կոչումը աստվածատուր շնորհ է, դա տարբերվող աշխարհ է, որում պետք է ապրել, արարել, չարչարվել ու դառնալ արժանի այդ կոչմանը:
    
    

«Ես գրող չեմ, չի կարող մի քանի տարի ստեղծագործական ճանապարհ անցած մարդը գրող կոչվել, դա վեհ գաղափար է, որին հասնելու համար տասնյակ տարիներ են պետք, իսկ ես դեռ ստեղծագործող եմ»:
    
    

Հայրենիք, այս բառը որոշների համար պարզապես բառ է, իսկ որոշնրն էլ զգում են այս բառն ու ուսերին վերցնում հազարավոր պարտականություններ՝ պատասխանատվություն հայրենիքի առաջ.
    
    

«Մի չինացի տղայի հարցնում են՝ «ի՞նչ ես ուզում դառնալ» , պատասխանում է՝ «ինժեներ, որովհետև դա պետք է իմ երկրին» , ցավում եմ, որ հայրենիքի մասին այս ընկալումը Հայաստանում չկա, այստեղ հավանաբար կպատասխանեին՝ «ինժեներ, որովհետև դա շահութաբեր է»: Այն մարդիկ, ովքեր չեն մտածում հայրենիքի ու դրա կայացման մասին, նրանք էգոիստներ են, ովքեր սեփական անձից այն կողմ, ոչինչ չեն տեսնում»:
    
    

Ըմբոստ ու համառ, այս բառերով Միհրանը նկարագրեց իրեն, սակայն նա այն մարդկանցից է, ով կարող է զիջել հաղթանակը, եթե դա անհրաժեշտ է դիմացինին.
    
    

«Մենք բոլորս պետք է սովորենք պարտվել, հակառակ դեպքում չենք իմանա հաղթանակի արժեքը, ի վերջո, երբեմն պարտությունը կարող է ավելի պատվաբեր լինել, քան հաղթանակը»:
    
    

Սուտն ու դավաճանությունը ատող այս ըմբոստ տղան ապագա զինվոր է, ու նրա բերանից զինվոր անունը հնչում է առանձնակի վեհությամբ: Սակայն մինչև զինվոր անունը կրելը, Միհրանը պատրաստվում է ավարտին հասցնել մի աշխատություն, որը նվիրված է հայոց պատմությանը: Իսկ ինչ վերաբերվում է մնացած ստեղծագործություններին, դրանք ծնվում են կայանալու ու արժեքներ դառնալու հեռանկարով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
328 | 0 | 0
Facebook
COMMENT.am