Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
16:21, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ, , ,
    
Ողբում եմ երկրիս վաղվա օրը, որ նոր՝ «Բարեփոխված սահմանադրությամբ» ստիպված ենք կրկին հանդուրժել Սերժ Սարգսյանին և իր գող, ավազակ, ազգադավ շրջապատի վերարտադրությունը և դառնալ պատանդ սեփական երկրում, , , մեր երկիրն ու ժողովուրդը որբ երեխու կարգավիճակում են հայտնվել․ ով ուզի կարող է գլխին բամփել, ահավոր վախի, բռնությունների պատճառով ժողովուրդը ստիպված է համակերպվել իր ստրկացված վիճակին, որը նախագահին ու իր խամաճիկներին թույլ է տալիս անարգել, տզրուկի նման սնվել ժողովրդի արյունով․․․
     Նախագահման 10-ը տարիներին Սերժ Սարգսյան ու իր խամաճիկները կերան, թալանեցին երկիրը, անգամ չխորշեցին թալանել բանակին․ երկրի անվտանգությունը հարցականի տակ դնելով․․․ի՞նչ է գերտերությունները չե՞ն տեսնում․ լավ էլ տեսնում են, բայց հանդուրժում են, քանզի մեծ ակնկալիքներ ունեն Սերժ Սարգսյանից, , ,
     ՀԻՄԱ ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․
     ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՍ ՈՉ ՕԲԱՄԱՅԻՆ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ՈՉ ԷԼ ԹՐԱՄՓԻՆ, ՈՐ ՉԵՆ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ «Genocide» ՏԵՐՄԻՆԸ, ՔԱՆԶԻ, ԻՆՉՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆ Է ԱՍՈՒՄ «ԳՈՂԸ, ՈՐ ՏԱՆԻՑ Է ԼԻՆՈՒՄ, ԵԶՆ ԷԼ ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ՀԱՆՈՒՄ» ․․․ ՄԵՐ ՏՈՒՆ ՔԱՆԴՈՂԸ ԵՂԱՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ․ ՆԱԽԱԳԱՀՄԱՆ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ ԻՐ ԱԶԳԱԴԱՎ ՔԱՅԼՈՎ՝
«ֆուտբոլային դիվանագիտությունից» ծնունդ առած սիրախաղի արդյունքում Շվեյցարիայում 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին կնքվեց «ճանապարհային քարտեզը» և նորից նույն թվականի հոկտեմբերի 10-ին կրկին Շվեյցարիայում կնքվեց հայի համար ստորացուցիչ, ազգադավ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ» արձանագրությունները․ որ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ», այսինքն՝ մենք այլևս պահանջատեր չենք․ գերտերությունները թաքնվելով Հայ-թուրքական բարեկամության քողի տակ, իբր հաշտեցման կամուրջ հաստատողի դերում, հաջողեցին Հայկական կողմին հիմարացնել և կորզել հայի արժանապատվությունը նսեմացնող այդ ստորացուցիչ, խայտառակ արձանագրությունները, որոնք չնայած սառեցված վիճակում էլ իրենց սև գործն անում են 2009-ից առ այսօր․․․և Բուշը, և՛ Օբաման, հիմա էլ Թրամփն իրենց ապրիլ 24-ի ուղերձներում անընդհատ թմբկահարում են, որ «ողջունում են անցյալի ցավալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի և թուրքերի կողմից» Ջանքեր ասելով ի նկատի ունեն Շվեյցարիայիում քնած, սակայն իր սև գործն անող արձանագրությունները․․․ մի բացահայտում ևս անեմ․ և՛ Էրդողանի և՛ Սերժի համար ձեռնտու են Շվեյցարիայում քնած, բայց սառեցված պրոտոկոլները, որը մոլորեցնում է աշխարհին և Թուրքիան ապահով է իրեն զգում, որ ԱՄՆ նախագահները քթները չեն խոթի ՀԱՅ- թուրքական հարաբերությունների մեջ և զերձ կմնան «Genocid» տերմինն արտասանելուց, իսկ Սերժի համար ինչու՞ է ձեռնտու․ հիմա բացատրեմ․
․․․Այսօր մեր երկրում բռնապետություն է, մեր հերոս տղաները փակի տակ են, տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, ընտրակեղծիքներով, կաշառելով, թալանելով իշխանությունները վերարտադրվում են և անպատիժ են մնում, , , , ԻՆՉՈՒ՞ որպես բռնապետի պատժեցին Սադամ Հուսեյնին, Քադաֆիին, Մելոշևիչին․․․ Իսկ Սերժի՞ն ինչու՞ չեն պատժում գերտերությունները, ինչու՞ են հանդուրժում մեր բռնապետին, և ինչու՞ Սերժը հետ չի կանչում աշխարհին մոլորեցնող այդ պրոտոկոլները․ պատասխանն այս է միանշանակ․ քանի այդ պրոտոկոլները Շվեյցարիայում են, Սերժի աթոռին վտանգ չի սպառնում, , , անգամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ժողովուրդը դուրս էր եկել բողոքի ցույցի և անգամ ԿԸՀ դեռ չէր հայտարարել ընտրությունների արդյունքները, թե ո՞վ է իրականում հաղթողը, ՍԵ՞ՐԺԸ, թԵ՞ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Օբաման, Պուտինը, Մերկելը, անգամ Գյուլը․․․ շտապեցին շնորհավորել Սերժին, երբ իրականում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը․․․ ինչ է Հայաստանում ԱՄՆ-դեսպանը չէ՞ր տեսնում, թե ինչ էր կատարվում Ազատության հրապարակում, երբ ապրիլի 9-ի՝ երդմնակալության օրը փողոց դուրս եկած ժողովրդին իսկական ջարդ կազմակերպեցին ոստիկանները, իսկ ԱՄՆ դեսպանատունը լռեց, չդատապարտեց․
     Աշխարհի տերերը, որոնք բացահայտ թուրքամետ են, լավ գիտեն, որ բացի ազգադավ Սերժից, ո՛չ մի հայրենասեր Նախագահ չի վավերացնի այդ արձանագրությունները, , , ինչպես նաև Ղարաբաղի հարցի լուծումը նույնպես թե՛ գերտերությունները, թե՛ Մինսկի խումբը մեծ հույսեր ունեն, որ Սերժը կյանքի կկոչի ազգադավ «Մադրիդյան սկզբունքները», սակայն ես մեծ մտավախություն ունեմ, որ 2016-ի հունիսին Պուտին, Սարգսյան, Ալիև Պետերբուրգյան հանդիպմանը կուլիսներում արդեն Ղարաբաղի հարցին լուծում տվել են, սակայն ժողովրդից խիստ գախտնի է պահվում և ներքին պայմանավորվածություն կա ադրբեջանի հետ, որ սահմանին չդադարեն կրակոցները, լարված վիճակ ստեղծվի սահմանին, որպեսզի ստիպված լինենք հողերը հետ տանք, ինչպես Լևոնն էր երազում և քարոզում «ՏԱՐԱԾՔՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ» ․․․ Պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո, հրաժեշտի՝ ձեռքսեղմումի պահին Ալիևի ժանգոտ դեմքը երբե՛ք այդպես երջանիկ չէր ժպտա, իսկ Էրդողանն էլ չէր շտապի ներողություն խնդրել Պուտինից և խփված ինքնաթիռի օդաչուի ընտանիքից․ Սա պատահականություն չէր․․․ միայն թե տրամաբանել ու ճիշտ վերլուծել է հարկավոր․․․ տասնյակ իմ հոդվածներում այդ մասին ես բարձրաձայնել եմ․ առանձնապես՝ այդ հանդիպումից անմիջապես հետո, «ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ» իմ հոդվածում ես ահազանգ հնչեցրի, որ ազատագրված մեր հողերը ծախված են արդեն և դրա վկայությունը Ալիևի երջանիկ դեմքին էր գրված Սերժի հետ ձեռքսեղմումի՝ հրաժեշտի պահին․․․
Սերժ Սարգսյանի նախագահման տարիները շատ թանկ նստեցին մեր երկրի վրա․ այս տարիները փաստեցին, որ նա ձախողել է բոլոր ոլորտներում․ (հիմա չթվեմ, բոլորս էլ լավ գիտենք) նրա խոստացած «Ապահաով Հայաստանից» հայը անարդարությունից, սովից փախչում է հարազատ երկրից․․․ այնքա՜ն բան կա կուտակված, ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ, բայց, որ նա Հայոց գահը բռնի պահում է մեր արևմտյան Հայաստանը թուրքին նվիրելու հաշվին, ինչպես նաև Ղարաբաղն էլ՝ Ադրբեջանին, դա արդեն անհերքելի փաստ է․․․ եթե մի փոքր հայրենասիրություն ունենար, ապրիլյան պատերազմից հետո պետք է ինքնաբացարկ տար․․․ ինչու՞ է իրեն թվում, որ իր շախմատային քայլերից ոչ ոք գլուխ չի հանում․․․ Այս «անբիծ» ընտրություններն էլ ապահովեցին սփյուռքահայության ձայները գողանալով․ ուղղակի ինքնասիրության հարց է․ փող բաժանելով, սոված ժողովրդին կաշառելով, ահաբեկելով, Ղարաբաղն ու Արևմտյան Հայաստանը ծախելով, Ի՞նչ խղճով է նստում Հայոց գահի՞ն․․․
     ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞Տ․․․
     Ինչքան մեղք է մեր երկիրն ու ժողովուրդը․ ՇԱ՜Տ ՄԵՂՔ, ՈՐ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԿԻՐՆ ԱԶԱՏԵԼ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՑ. ՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԳԱ ՍՏՐՈՒԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ, , ,

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող -Հրապարակախոս
Աղբյուրը` օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3496 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ