Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնագիտական կողմնորոշում

15:00, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Մասնագիտական կողմնորոշում

Մեր դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Գյումրու գարեջրի գործարան: Գարեջրի գործարանում աշակերտներին դիմավորեց առքման բաժնի պետ Սեպուհ Ջանոյանը, որը ներկայացրեց գարեջրի ստեղծման պատմությունն ու «Գյումրի» գարեջրի մրցունակությունը այսօրվա միջազգային շուկայում: Աշակերտներն իրենց «Ձեռնարկատիրական կրթության» դասաժամերին ստացած գիտելիքներն օգտագործեցին՝ մասնագետներին ուղղելով տարբեր հարցեր: Մասնագետների հետ ծավալվեց զրույց առաջարկի և պահանջարկի գնային առաձգականության շուրջ: Այնուհետև աշակերտներն եղան ածիկի եփման արտադրամասում, որտեղ արտադրամասի պետ Ավետիք Գրիգորյանը բացատրեց գարեջրի եփման պրոցեսը: Եղան մառանում, որտեղ գարեջուրը պահվում է -2-ից -4 ջերմաստիճանում 35-40 օր: Այդտեղից գարեջուրը տեղափոխվում էր մյուս արտադրամաս և շշալցվում: Շատ հետաքրքիր էր փոքր կապսուլաների վերածումը պլաստիկ շշերի:

Աշակերտները շատ ոգևորված և ոգեշնչված էին՝ տեսնելով բիզնեսի ակնառու պատկերը: Իսկապես օգտակար էր նման հանդիպումը մասնագիտության ընտրության համար: Աշակերտները տպավորված էին և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Ասատրյանի և «Ձեռնարկատիրական կրթություն» դասավանդող ուսուցչուհի Գ. Սիմոնյանի հետ մտածում էին հաջորդ այցելության վայրի մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4564 | 0 | 0
Facebook