Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջապես տեղի ունեցավ "Online" մրցանակաբաշխությունը

Diana Khazaryan
Հեղինակ`
Diana Khazaryan
18:26, չորեքշաբթի, 27 մարտի, 2013 թ.
Վերջապես տեղի ունեցավ "Online" մրցանակաբաշխությունը

Թատրոնի օրվան ընդառաջ մարտի 26 –ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Tatron.info» կայքի կազմակերպած մրցանակաբաշխությունը: Նշենք, որ մրցանակաբաշխությունը արդեն երկրորդ անգամ էր կայանում և այս տարի հանդիսատեսի ուշադրությունը ավելի նկատելի էր: : : Այս նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը՝ հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում։ Մինչ միջոցառման սկսվելը կայքի նախագահ Ֆրունզե Գևորգյանը, մամուլի քարտուղար Լիլիթ Տերտերյանը և Նարեկ Մանուչարյանը անցկացրեցին մամլո ասուլիս և պատասխանեցի լրագրողներին հուզողև հետաքրքրող հարցերին, ներկայացրեցին քվյարկության կարգը: Անմիջապես ասուլիսից հետո սկսվեց մրցանակաբաշխությունը:

Միջոցառման ներկա էին հայտնի դերասաններ. դերասանուհիներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ: Երեկոյի ընթացքում հատուկ հանդիսատեսի համար ներկայացվեց «Կյանքի 5 տարրերը» ներկայացումը,

Միջոցառման աջակիցներին էին «Բուրմունք» օծանելիքի խանութը, «Գինեվան» գինու գործարանը, ZATIK խմորեղենների արտադրամասը: Մրցանակներ հանձնվեցին 13 անվանակարգում:

Ստորև ներկայացնենք մրցանակաբաշխության արդյունքները.


    

«Online դերասան»` Արմեն Մարգարյան (ով 2012-ին նույնպես հաղթել էր այս անվանակագրու)

«Online դերասանուհի»` Տաթեւ Ղազարյան,

«Online թատրոն»` Գյումրու պետական դրամատիկական թատրոնը,

«Online հարմարեցված պիես» եւ «Online ներկայացում» ` «Հացի խնդիրը» ,

«Online պրոդյուսեր»` Տիգրան Վիրաբյան,

«Online թատերախումբ»` «Էպսիդոն»,

«Online փառատոն»` «Մնջախաղի միջազգային փառատոնը»,

«Online բեմադրող ռեժիսոր»` Նարինե Գրիգորյան,

«Online մշակութային լրագրող»` Մանանա Հովակիմյան,

«Online պարային-երաժշտական ներկայացում»` «Կյանքի հինգ տարրերը»,

«Online մանկական ներկայացում»` «Մաշայի եւ արջի արծակները»,

«Online բեմանկարիչ»` Տաթեւ Հարությունյան:

Վերջում միայն Tatron.info կայքին մաղթենք շարունակելի մրցանակաբաշխություններ և նորանոր հաջողություններ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6200 | 0 | 0
Facebook