Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Այսօր տո՞ն է ...

12:47, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Այսօր տո՞ն է ...
     Դեռ մեկ օր առաջ, մեր Հայաստանում,
     Ծիրանանց երկրի կանայք էին գոռում,
     Պաստառը բռնած երկրով ման գալիս,
     Ազգիս տառապյալ խրատ էին տալիս...
     Մի խումբ լոռեցի, հունից դուրս գալով՝
     Գիժ Դեբեդի պես չենթարկվելով,
     «Գուլյատ էին լինում» իրենց քաղաքում,
     Միս էին վաճառում, գործից տուն գնում՝
     Էս պաստառներից հեռու էին մնում...
     Հետո էլ եկան՝ ձեռնոց-դիմակով,
     Կոյուղաջրի հոտով բուրալով,
     Մի խումբ ձաձյաներ կարգին բարկացան,
     «Կնոջը չեն խփում» -ի մասին մոռացան,
     Դուխավորվեցին, ընկան մարդամեջ,
     Խեղճ կնոջը մենակ արին կալամեջ:
     Հարվածներ աջից, հարվածներ ձախից,
     Էլ գող փիսո, էլ քաչալ շուն,
     Բանը հասավ մազքաշոցուն...
     Մին էլ գիդեմ ոչ՝ որդիանց որդի,
     Հայտնվեց նա՝ Վարդանանց որդին:
     «Հայ Վան Դամ» -ը, որպես «հերոս»
     Էս կնոջը առավ, գրկեց՝
     Շալվար հագնողներից փրկեց...
     Բայց այդ մասին շուտ մոռացան,
     «Հերոս» Գոռի արարքն ուրացան...
     Կնոջ վրա ջեբ, ապերկոտ, մազքաշոցի պարապեցին,
     Քաղաքապետարանը «օրհնված» , կոյուղաջրով «օծեցին» ,
     Կին ծեծեցին, ապտակեցին, ներկած մազերը պոկեցին,
     Մի խումբ «շուստրի» օգտատերեր, ցնցող պահեր նկարեցին,
     Ֆեյսբուք կայքում տեղադրելով՝ կարգին դիտում հավաքեցին...
     Հայ ժողովու՛րդ, զարթնի՛ քնից, այսպես հեռու մենք չենք գնա,
     Ժիրինովսկուն էինք ձեռ առնում, հիմա նույնն էլ մենք ենք անում....
     Հ.Գ. Ողջ աշխարհում այսօր տոն է, իսկ մեր երկրում՝ կին ծեծելու հաջորդ օրն է...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
2610 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ