Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրազեկում-քննարկում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի վերաբերյալ

19:13, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Իրազեկում-քննարկում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի վերաբերյալ
     Գեղադիրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ իրազեկում-քննարկում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի վերաբերյալ:
     Խնդրի վերաբերյալ ներկա էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի աշխատակիցներէ «Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝ տեղական մակարդակից մինչև համընդհանուր» ծրագրի շրջանակներում:
     Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պահվող 512 տոննա թունաքիմիկատները պետք է տարհանվեն և պահեստավորվեն: Գերեզմանոցում թունաքիմիկատների փաթեթավորումը քայքայված է, գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում և իրենից վտանգ է ներկայացնում ջրերի և մոտակա բնակավայրերի համար: Գերեզմանոցի անմիջական հարևանությամբ գտնվում է Էրեբունի արգելոցը, որտեղ պահպանվում է վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդը:
     Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման ծրագրի ազդակիր համայնքներն են` Մուշականը, Ողջաբերդը, Գեղադիրը, Հրազդանը, Քաղսին, Լեռնանիստը:
     Նրանք պատասխանեցին մեեր սաներին հետաքրքրող հարցերին:
     Զ.Ավետիսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2495 | 0 | 0
Facebook