Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

18:39, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
    
    
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող բաց դռների օրերի շրջանակում Մայր բուհ եկած աշակերտներին հյուրընկալեցին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները։
     Միջոցառման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել նրանց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոններին և ուսումնական գործընթացին։
     Հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, աշակերտներին ներկայացնելով ամբիոնների վարիչներին, անդրադարձավ ֆակուլտետի պատմությանը, իրականացվող կրթական ծրագրերին։
     Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ ԵՊՀ-ն ունի համագործակցության պայմանագրեր ավելի քան 150 արտասահմանյան համալսարանների հետ, ինչը հնարավորություն է տալիս Մայր բուհն ավարտելուց հետո ուսումը շարունակել արտերկրում։
     Ամբիոնների վարիչները խոսեցին նաև ֆակուլտետի առավելություններից՝ շեշտելով ուսանողներին տրվող պրակտիկ կրթության հնարավորությունները։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4379 | 0 | 0
Facebook