Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Անասելի խանդոտ Կարուզոն կնոջն աղաչել է…

22:19, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
Անասելի խանդոտ Կարուզոն կնոջն աղաչել է…

Նեապոլցի արհեստավորի որդի Էնրիկո Կարուզոն՝ իտալացի մեծ երգիչը, ընդամենը 48 տարի է ապրել: Նա օպերային տենորներից ամենանշանավորն է եղել. իր ժամանակակիցներից ոչ մեկը կենդանության տարիներին այդքան սիրված չի եղել, ինչպես նա, և ոչ մեկի մահն այդքան չի վշտացրել, ինչքան նրա մահը:


     Առասպելական երգիչը սիրել է համեղ ուտեստներ ու շատ է ծխել՝ նույնիսկ ներկայացումից առաջ: Կուշտ ուտելուց ու ծխելուց հետո նա ինհալյացիա է կատարել, կոկորդը ողողել է տաք աղաջրով, մեկ բաժակ վիսկի է խմել ու բեմ է ելել:

Կարուզոյի անձնական կյանքը մեծ ալեկոծություններ չի կրել: 1901 թվականին սկսվել է նրա սիրավեպն այդ տարիներին հայտնի երգչուհի Ադա Ջեկետիի հետ: Ադան ամուսնացած է եղել ու չի կարողացել ամուսնալուծվել, այդ իսկ պատճառով Կարուզոյի հետ նրա կապը պաշտոնական գրանցում չի ստացել: Բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ նա նրանից չորս երեխա ծնի: Երեխաներից երկուսը մահացել են, ողջ են մնացել երկու տղաները: Տասնհինգամյա համատեղ կյանքից հետո Ադան բաժանվում է Կարուզոյից, և շատ չանցած երգիչն ամուսնանում է ամերիկուհի Դորոտի Պարկ Բենջամինի հետ:

1920 թվականի Նյու Յորքի Բրուքլին թատրոնում ընթացող «Սիրային ըմպելիք» ներկայացման ժամանակ Կարուզոլի կոկորդից սկսում է արյուն հոսել: Ներկայացումն ընդհատվում է: Երգիչն անուշադրության է մատնում թոքերի հիվանդությունն ու հետագայում էլի մի քանի անգամ բեմ է բարձրանում:

Նա մահանում է 1921 թվականին:

Կարուզոն բազում երգերի հեղինակ է, նա և՛ դաշնամուր է նվագել, և՛ շեփոր, և՛ կիթառ, և՛ այլ նվագարաններ: 250 ձայնասկավառակներում պահպանված նրա խաղացանկն ընդգրկում է 60 օպերային զուգերգ ու ավելի քան 500 ռոմանս ու երգ: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել նեապոլիտանական երգերը:

Երգելուց բացի Կարուզոն հրապուրված է եղել նկարչությամբ ու իր ժամանակի մշակույթի բազմաթիվ գործիչների երգիծանկարներն է արել:

Ահա այս մեծ անհատականությունը, ժամանակակիցների վկայությամբ, անտանելի խանդոտ տղամարդ է եղել: Մշտավառ կասկածների ու այդ կասկածների հրահրած անընդմեջ վեճերի արդյունքում նրա առաջին ընտանիքը քայքայվում է, կինը հեռանում է նրանից: Այս ամուսնալուծությունը նրան ամենևին չի սթափեցնում: Երկրորդ կինը ևս զերծ չի մնում ծայրահեղ խանդոտ ամուսնու հիվանդ երևակայության «արգասիքներից»: Կարուզոն այն աստիճան է խանդում կնոջը, որ մի անգամ նույնիսկ անկեղծորեն ասում է նրան.

«Սիրելի՛ս, աղաչո՛ւմ եմ, գիրացի՛ր, անասելի՛ գիրացիր, այնքա՛ն գիրացիր, որ ոչ մի տղամարդ քո վրա աչք չգցի: Միայն այդ ժամանակ ես կատարյալ երջանիկ ու հանգիստ կլինեմ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3416 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ