Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Զինվորի հզորությունը մեր պատիվն է, իսկ մեր սերը զինվորի ուժն է

15:47, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Զինվորի հզորությունը մեր պատիվն է, իսկ մեր սերը զինվորի ուժն է
     Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 26-րդ տարեդարձին։
     Միջոցառմանը մասնակցեցին և իրենց ներկայությամբ մեզ ոգևորեցին այս օրերի զորացրված դպրոցի շրջանավարտները: ։
     Իսկ միջոցառման մասնակից ավագ դպրոցի տաղանդաշատ աշակերտները իրենց ողջ հոգին ու սերը ամփոփել էին խոսքի ու շարժումների, աչքերի ու ժպիտի մեջ.
     երգը ապրեցին, երգով՝ ապրեցրին,
     պարը զգացին, շարժումները՝ որպես զինվոր ծառայեցրին։
     26 տարի, արդեն 26 տարի է մենք բանակ ունենք, բանակ, որի բազկի մեջ է ամփոփված մեր ազգի հոգին ու սիրտը, միտքն ու հոգեբանությունը, բանակ, որի զինվորը մեզանից յուրաքանչյուրս է, որը, չնայած իր արյունալի օրերին, միշտ մեզ նայում է հույսի ու չմարող հավատի աչքերով։
     Զինվորի հզորությունը մեր պատիվն է, իսկ մեր սերը զինվորի ուժն է. մեր բանակը սիրել է պետք։
     Տոնդ շնորհավո՛ր, հա՛յ զինվոր, տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1378 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ