Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կրեմլյան զեկույցը» հրապարակվեց. նշված են 210 անձանց անուններ՝ այդ թվում հայկական

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:20, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
«Կրեմլյան զեկույցը» հրապարակվեց. նշված են 210 անձանց անուններ՝ այդ թվում հայկական
    
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են, հաղորդում է meduza.io-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

    
Ցուցակում են հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

    
Ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ նրա կաբինետի 22 նախարարներ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Kaspersky Lab-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին:

    
Ցուցակում ներառված են նաեւ հայազգի գործարար, «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի եւ «Ռոսգոստրախ» ընկերության համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի անունները:

    
«Կրեմլյան զեկույցը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել է Կոնգրեսին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5063 | 0 | 0
Facebook