Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞ՆՉԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԸՆՏՐԵԼԻՍ

Gor
Հեղինակ`
Gor
12:38, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Ի՞ՆՉԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԸՆՏՐԵԼԻՍ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ինչպիսի՞ տանիք ընտրել . ա
յս խնդրի հետ հաճախ են բախվում նրանք, ովքեր ցանկանում են սեփական տուն կառուցել:

Ուշադրություն դարձնելով միայն արտաքին տեսքին և գնային սահմանին՝ շատերը չեն էլ պատկերացնում, թե որքա՞ն ժամանակ այն կծառայի, արդյոք այնապահո՞վ կլինի, կպաշտպանի՞ տեղումներից և ցուրտ եղանակից և հեշտ կլինի՞ այն վերանորոգել:

Տանիքի նյութը ընտրելու ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին՝

  1. · Երկարակեցություն
  2. · Մեկուսացման հատկություններ
  3. · Քաշ
  4. · Տանիքի մոդուլի չափեր
  5. · Հավաքման դժվարություն
  6. · Գնային սահման
  7. · Արտաքին տեսք
  8. · Անվտանգություն
  9. · Էկոլոգիական ապահովությունը

Որոշ տեղեկություններ այս գործոններից մի քանիսի մասին.

Տանիքի երկարակեցությունը ուղակի կապված է ընտրված նյութի հատկությունների հետ, որոնցից և պատրաստվելու է տանիքը: Ամենաերկարակյացտանինքները պատրաստված են լինում կերամիկական և կոմպոզիտային սալիկներից, որոնք կծառայեն մոտ 35-50 տարի, իսկ ամենակարճ ժամանակահատվածըՁեր գլխավերևը կծածկի երկաթե տանիքը (մոտ 10 տարի):

Լավ մեկուսացնող հատկությունով օժտված տանիքը ոչ միայն կպաշտպանի Ձեզ այլ նաև Ձեր ֆինանսները, քանի որ, լավ մեկուսացնող տանիքը թույլ կտաավելի քիչ գումար ծախսել ջեռուցման նպատակներով:

Ոչ պակաս կարևոր գործոն է տանիքի քաշը, որովհետև չհաշվարկված քաշով տանիքը ժամանակի ընթացքում կարող է ճնշում գործադրել տան պատերի վրա, մանավանդ ձմեռային ամիսներին, երբ տանիքը կարող է լինել ձյան ծանր շերտի տակ:

Տանիքի մոդուլի տեսակը ևս կարևոր է, քանի որ, դրա ճիշտ ընտրությունը կարող է կրճատել տեղադրելու ժամանակը և հեշտացնել այն: Թափոնների քանակըքչացնելու համար խորհուրդ է տրվում ընտրել ճկուն և հատիկավոր մոդուլներին քան թիթեղանմաններին:

Տանիքը կառուցելուց հարկավոր է ունենալ ճկուն բյուջե, որովհետև շատ դեպքերում տանիքի տեղադրումը վերջում ավելի թանկ է արժենում, քաննախատեսվում էր: Այդ երևույթը տեղի է ունենում տարբեր հատիկավոր մասերի գների տատանման և տեղադրման ժամանակ թափոնների քանակի ավելացմանպատճառով:

Տան տանիքին սպառնացող հիմնական վտանգներն են ձյան առատ տեղումներից առաջացած շերտերի ճնշումը և կայծակի ուժեղ հարվածները, որոնցից կարողէ հրդեհ սկսվել: Բարեբախտաբար գրեթե բոլոր այս նյութերը ունակ են հիանալի պաշտպանել Ձեր տունը այդ վտանգներից:

Եթե այս բոլոր գործոնները հաշվի առնեք տան կառուցման պլանավորման ժամանակ, ապա այն Ձեզ ծառայի շատ երկար տարիներ:

Առավել խորը և մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել մեր պրոֆեսինալ մասնագետներին, ովքեր սիրով կպատասխանեն Ձեր հարցերին։

Աղբյուրը` semur.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8022 | 0 | 0
Facebook