Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է.ՀՀ ԿԳ նախարար. yerkir.am

22:04, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է.ՀՀ ԿԳ նախարար. yerkir.am
    

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:

Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ոչ միայն հաջողված ընթացք ունի, այլ նաև հասարակության կողմից դրական ընկալում: «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ բաղադրիչ, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր վարք», -նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից Հայաստանի դպրոցներ մինչև ծրագրի ընդլայնում և տեխնիկական աջակցություն: Նախարար Լևոն Մկրտչյանի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն արդեն լավ արդյունքներ է արձանագրել, մասնավորապես տարբեր մարզերի դպրոցներում վերապատրաստվել են ավելի քան 500 տնօրեններ և ուսուցիչներ:
     Իր հերթին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջանկարլո Ստոպպոնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար: Կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նա ընդգծել է, որ ծրագիրն իրագործվում է ի շահ Հայաստանի երեխաների, ուստի ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի (բացառությամբ՝ Երևանի) 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:
    
    
    
     yerkir.am


    

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5396 | 0 | 0
Facebook