Մարդկային նորմալ հարաբերությունները չեն գնահատվում…Եթե բարի ես, հասնող, բարյացկամ, անշահախնդիր օգնող, նվիրված և ուշադիր, ապա չես գնահատվում կամ լավագույն դեպքում այնքանով, որքանով:
Շատերին թվում է նաև, որ դու պարտավոր ես, դա քո պարտքն է ու պարտականությունը…Որ այդպես էլ պետք է լինի…Իսկ իրենք կարող են պատասխանել դավաճանությամբ, անտարբերությամբ, սառնությամբ, նույնիսկ արհամարհանքով:
Պետք է անպատկառ, անամոթ, լպրծուն, սրիկա, լկտի ու ցինիկ լինես, կոպիտ, գռեհիկ վարքով, որ քեզանից վախենան, զգուշանան, «գնահատեն» ու ձայները կտրած վազեն հետևիցդ, և շնչակտուր մեծարեն, սեր, հավատարմություն խոստանան և հիանան քեզանով…
Ու գնահատեն, սիրեն՝ հեզ ու պատրաստակամ…Հաճախ խելակորույս, ինքնամոռաց, ինքնանվիրումով, թեկուզ նսեմացման գնով…