Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ՍԻՐԵՑՅԱԼԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ...

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
22:56, երեքշաբթի, 26 մարտի, 2013 թ.
ՍԻՐԵՑՅԱԼԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ...
     17 տարեկան էի, գրեթե մեկ ամիս էր ինչ սովորում է բժշկական համալսարանում: Ինքս շատ ուրախ էի, որովհետև չարչարանքներս ապարդյուն չանցան և ես, երկար անքուն գիշերներից հետո, վերջապես ընդունվեցի: Ծնողներս նույնպես ուրախ էին, քանի որ կատարվել էր նրանց նվիրական ցանկություններից մեկը. «Մեր աղջկան փայլուն ապագա է սպսվում», - այս էր ծնողներիս սիրելի նախադասությունը:
     Արդեն ունեի ընկերուհիներ, որոնց հետ էլ անցկացնում էի ազատ ժամանակս:
     Մի օր, երբ հերթական անգամ զբոսնում էինք համալսարանի տարածքում, ընկերուհուս խորհրդով մոտեցանք տղաների մի խմբի, բարևեցինք, ծանոթացանք, ընկերուհիս առանձնացավ ընկերոջ հետ` մեզ թողնելով երեք տղաների շրջապատում: Մի քանի հարց տալուց հետո (հարցերը հիմնականում վերաբերում էին դասերի ընթացքին ու բժշկությանը) մենք վերադարձանք լսարան: Երկու օր անց ընկերուհիս ինձ ասեց, որ տղաներից մեկին` Արմենին ես շատ եմ դուր եկել և նա խնդրում, որ կրկին հանդիպենք: Անկեղծ ասած Արմենը ինձ վրա էլ էր տպավորություն գործել, բայց այդ ամենը միայն ինքս ինձ էի խոստովանում: Ես, ընկերուհուս աղաչանքներն ու պաղատանքները մերժելով, չհամաձայնեցի հանդիպել նրան, սակայն, երբ վերադառնում էի տուն, ի զարմանս ինձ, նա դրսում սպասում էր:
     Անցան շաբաթներ, ես, իհարկե, ինքս ինձ համոզում էի, որ նրա ընկերուհին չեմ, բայց բացի ինձանից ոչ ոքի այդպես չէր թվում:
     Արմենը բարձրահասակ, նիհար, բարակ շրթունքներով, միշտ կարմրած ու հոգնած աչքերով երիտասարդ էր, ով երբևէ դուրս չէր գալիս իր սպորտային կերպարից: Նա ինձանից մեծ էր հինգ տարով և բացի դպրոցից (այն էլ ութամայա) այլ կրթություն չէր ստացել: Այս ամենը իմանալով` որպես լավ ընտանիքից դուրս եկած աղջիկ, ես պետք է որ հրաժարվեի որևէ կապ ունենալ նման անձնավորության հետ, սակայն կուրացել էի, ոչինչ ու ոչ մեկի չէի տեսնում, չէի սովորում, ըմբոստանում էի, մայրս արդեն ինչ որ բան կռահում էր և ես ստիպված նրանց պատմեցի ամեն ինչ: Ընկեր ունենալը հանցանք չէ, այն էլ 21-րդ դարում, սակայն չէի պատկերացնում` ինչպես խոստովանեմ, որ հղի եմ. պատմեցի, խեղճ մայրս ինչպես էր արտասվում. մա՜մ, երանի հիմա մոտդ լինեի ու քեզ գրկեի: Առաջին միտքը, որ ծագեց ծնողներիս գլխում երեխայից ազատվելն էր` խայտառակ չլինելու համար, բայց ես նման բան թույլ տալ չէի կարող: Աղաչում էի հորս, որ հավատա Արմենին, որ նա իրենց հետ կխոսի, բայց հայրս երդվում էր, որ նրան կսպանի: Այդ գիշեր տնից փախա: Այնպիսի հիմար արարած ինչպիսին ես եմ աշխարհը դեռ չի ծնել, ես խորտակեցի ոչ միայն իմ, այլև ծնողներիս կյանքը:
     Այն վայրը, ուր Արմենը ինձ տարավ, դժվար էր տուն անվանել, դա ավելի ճիշտ խրճիթ էր, ոչ մի խղճուկ քողտիկ, որտեղ անգամ ջեռուցում չկար, իսկ դրսում ցրտաշունչ ձմեռ էր: Շուտով կատարվեց անխուսափելին. ես կորցրի երեխայիս, այդ ստորն անգամ շտապ օգնություն չկանչեց` բավարարվելով միայն հարևան գյուղից բերած բժշկուհու ներկայությամբ: Ես ամեն օր այդ քողտիկում տանջվում էի, իսկ նա չկար: Մեկ էլ հայտնվում էր խմած ու սկսվում էին կռիվն ու ծեծը: Այո, նա ինձ ծեծում էր, իսկ ես չէի հեռանում: Հետո նկատեցի, որ բացի խմելուց նա նաև ինչ որ տարօրինակ դեղեր է օգտագործում. ամեն ինչ պարզ էր... Այս ամենը պարզելուց հետո ես Աստծուն փառք էի տալիս, որ իմ երեխան չծնվեց:
     Հերթական օրը, երբ նա էլի նույն վիճակով եկավ, սկսեց հիմարություններ դուրս տալ, վիրավորել ծնողներիս, ասելով, որ նրանք ոչինչ չեն արել իրենց աղջկա համար: Ես այդ ժամանակ հասկացա, որ նա միայն իմ փողերն էր սիրում և իմ ծնողներից շատ ակնկալիքներ ուներ, բայց քանի որ նրա սպասումները չէին արդարացել, նա ինձանից վրեժ էր լուծում: Համբերության բաժակս արդեն լցվել էր, էլ չէի դիմանում: Մոտեցավ ինձ, սկսեց քաշքշել. կյանքումս առաջին անգամ նողկանք զգացի. սարսափելի զգացողություն էր: Այդ պահին հանկարծ տեսա ատրճանկը (որպես լավ տղա Արմենը միշտ պահում էր այն), արագ վերցրի ու պահեցի վրան, ես զգուշացրի, որ կկրակեմ, բայց նա շարունակ ծիծաղում էր ու ասում, որ ես դա չեմ անի: Ուղեղս մթագնել էր, միայն մտածում էի` մարմնի որ մասին կրակեմ, որ այդ անասունը սատկի և առանց երկար-բարակ մտածելու կրակեցի գլխին ու... Ու այդ պահին նրա արյունով պատվեց դենքս, կարծես աչքերիցս արյուն էր հոսում ու ես զգում էի կաթիլների համը:
     Վաղը ես դուրս եմ գալու բանտից: Ուզում էի ևս մեկ անգամ հիշել ու հիշողությունիցս հավերժ ջնջել այս իրականությունը: Տարիներ են անցել, հայրս արդեն չկա, ես մեծացել եմ, գուցե ծերացել, գիտեմ ժամանակը հետ տալ չեմ կարող, միայն մի բան եմ ցանկանում, որ Աստված ու մայրս ինձ ներեն, որովհետև ես ինձ ներել չեմ կարող:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6549 | 3 | 0
Facebook