Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը

Միքայել
Հեղինակ`
Միքայել
13:38, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը
    
Այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

    
«Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր», -ասաց Վահան Մարտիրոսյանը և նշեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից:

    
Նա նշեց նաև, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և վերջիններս, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6243 | 0 | 0
Facebook