Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղղակի զգացի, որ իմ մեջ մի բան փոխվել ա, ու դա հավատն ա առ աստված. վերացել ա:

Աննա Սարգսյան
22:50, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Ուղղակի զգացի, որ իմ մեջ մի բան փոխվել ա, ու դա հավատն ա առ աստված. վերացել ա:
    

    


     Աթեիզմը աստվածների, ոգիների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական երևույթների հավատը անհիմն համարող հայացքների համակարգ է: Ըստ աթեիստների՝ ճշմարիտ կրոն չկա, քանզի մարդն ինքն է հորինել աստվածներին և ինքն է հիմնել կրոնական հաստատությունները:
    
     Որոշեցի մի փոքրիկ, բայց կարևոր հարցում անցկացնել հենց նրանց՝ աթեիստների հետ: Եթե ձեզ հետաքրքիր է նրանց աթեիստ դառնալու պատճառները, ուրեմն կարդացեք ներքևում:
     Հարց. Ինչու՞ դարձար աթեիստ, ի՞նչը դրդեց դրան:
    
     Նարեկ Շախյան.-
Աստվածաշունչ կարդալով հասկացա, որ հիմքը հունահռոմեական առասպելներն են: Հետո սկսեցի ուրիշ կրոնններ ուսումնասիրել ու հասկացա, որ չկա էդ կերպարը, այսինքն՝ աստված:
    
    
    

Անանուն.- Ամենասկզբում, երբ մի օր պառկած էի, մտքումս մտածեցի, թե ինչի՞ ենք օգտագործում OMG կապակցությունը, ու ինչ որ ձայն մեջս ասեց, որ պետք է ավելի շատ ուսումնասիրեմ, որովհետև ինչ-որ տեղից թերահավատություն էր մոտս ծնվում:
     Մի խոսքով՝ ահավոր երկար մտածում էի էդ ամենի շուրջ,

ու հին դպրոցում եկեղեցուս դասատուի հետ բանավեճ ունեցա,

իրան ասեցի, որ էն, որ ինքը քրիստոնյա ա, էդ ընդամենը աշխարհագրականով ա պայմանավորված:

Հետո ես սկսեցի ինքս ինձ ուղղակի օդի մեջ խոսացող չթվալու համար ուսումնասիրել: Դոկինզի համարյա բոլոր սեմինարախառը բաները նայել եմ: Կարդում էի էդ մասին, ֆիլմեր էի նայում. ո՞նց ա լինում, որ ֆիքսվում ես մի բանի վրա, դրա հետ կապված ամեն ինչի վրա կենտրոնացած ես լինում:

Մի խոսքով իմ աթեսիտ դառնալը կապված ա եղել էդ ամեն ինչի մասին ինքս տեղեկանալով, հավաքելով էդ ինֆոն, ոչ թե զուտ մոդա էր, դարձա:


     Սուրեն Ղազարյան.- Ես հավատացյալ էի մինչև բավականին հասուն տարիքս, բայց նենց մոլի չէ, ուղղակի մեկ-մեկ աղոթում էի:

Մանկուց շատ հարցեր տվող ու հետաքրքրասեր երեխա էի, չնայած երևի բոլոր երեխեքն են էդպիսին, ու տենց շատ հարցերի պատասխաններ էի ուզում գտնել: Մի հատ ֆիլմ կար դոկումենտալ, որ նայեցի, կրոնների պատմության մասին շատ տեղեկություն տվեց, ու սկսեցի մտածել դրա մասին ու որ շրջապատումս աթեիստներ կային, երևի դա նույնպես դեր խաղաց: Տրամաբանելով աստիճանաբար հասկացա, որ էդ սաղ հեքիաթներ են:


    
    

Անի Հակոբջանյան.- Էս 2017 թվի Զատիկի օրն էր, ախպերս հեռուստացույց էր նայում, մեկ էլ ասեց. 《Վայ, մամ, էսօր Զատիկ ա》։ Մաման էլ ասեց. 《Դե Անի, գնացեք եկեղեցի Արմենի (ախպերս ա) հետ》։ Ու ես էլ, չգիտեմ ինչի, ասեցի. 《Մամ, ես աստծու գոյությանը չեմ հավատում։ Ինքը չկա։ Դա սուտ ա, կեղծիք, հորինված բան, ու ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու》։ Մաման զարմացած ինձ նայեց, ասեց` ո՞նց։ Ասեցի. 《Տենց, չեմ հավատում》։ Ես երբեք Աստվածաշունչ չեմ կարդացել, եկեղեցու պատմության դասերը չեմ սովորել, ամեն շաբաթ եկեղեցի չեմ գնացել, գնալիս էլ պարտադիր մոմ չեմ վառել, տոնակատարություններին ու ծեսերին չեմ մասնակցել, կարելի ա ասել` կոնկրետ կրոն չեմ դավանել, ուղղակի ընդունված բան ա, չէ՞, եթե հայ ես` քրիստոնյա ես։ Բայց ես մեծ հավատացյալ եմ եղել, իսկապես հավատացել եմ Աստծու գոյությանը (Աստված ասելով` նկատի չունեմ տարբեր կրոնների աստվածներին) ։ Բայց էդ օրը, չգիտեմ ոնց, հասկացա, որ ինձ համար Աստված չկա։

Ուղղակի զգացի, որ իմ մեջ մի բան փոխվել ա, ու դա հավատն ա առ աստված. վերացել ա:

Anne Cohen.- Մինչև դպրոց գնալը երեխեքը դրսում խաղում էին, Իսկ ես՝ գիրք կարդում: Աստվածաշունչն էլ, Տորան էլ, Ղուրանն էլ էդ ժամանակ եմ սկսել կարդալ: Ու հետո քեռիս հարցեր էր տալիս, որ կարդացածս հասկանամ: Ու եկա էն եզրակացության, որ ոչ մի կրոն էլ չկա, ամբողջը դատարկաբանություններ են:


     Նրանք այն մարդիկ են, ովքեր ոչ թե «մոդայի» հետևից են վազել, այլ, հավաքելով ինֆորմացիա, հասկացել են, որ չկա Աստված և հիմա աթեիստ են: Նրանք ինձ համար շատ հետաքրքիր և հաճելի մարդիկ են: Ես էլ եմ աթեիստ: Իմ պատմությունը երկար է, կարճ կասեմ՝ գիրք կարդալով ու ինֆորմացիա հավաքելով ես էլ դարձա ու ընդգրկվեցի նրանց շարքերը: Հավատացեք, որ մնացած ուրիշ աթեիստներ նույնպես շատ խելացի և լավ մարդիկ են:
    

Շնորհակալ եմ որ օգնեցիք ինձ ու ձեր ժամանակից հատկացրեցիք: Չգիտեմ ինչքանով ստացվեց ասելիքս, բայց ասեմ, որ կաշխատեմ էս բնույթի հարցազրույց անցկացնել նաև հավատացյալների հետ՝ թե ինչու՞ են դեմ աթեիզմին և ի՞նչ հիմքով են հավատում Աստծուն: Առայժմ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
9345 | 0 | 0
Facebook