Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԵԹԵ ԱՊՐՈՒՄ ԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:05, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԵԹԵ ԱՊՐՈՒՄ ԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ


     /հումորեսկ/
     Եթե ապրում ես գյուղում, ուրեմն ինֆորմացիայի աղբյուրից պիտի զրկվես…
     Եթե կյանքդ կապել ես գյուղի հետ, ձմռան ցրտից չմրսելու համար պիտի չորացրաց աթար ունենաս…
     Եթե ապրում ես գյուղում, ամանորիդ սեղանը պիտի անպայման պարտքով դնես, որովհետև ստացածդ եկամուտը միայն թե թունաքիմիկատներին ու
     պարատանյութերին կարող է բավարարել…
     Եթե ապրում ես գյուղում, ժամանակակից կապի միջոցներից պիտի հրաժարվես, ձայնալարերիդ վրա աշխատիր, որպեսզի թաղամասի մյուս ծայրից որդուդ կարողանաս ճաշի կանչել, այլապես չի թողնի իր խաղը ու տուն չի գա…
     Եթե ջրի կարիք կունենաս, ապա անպայման երկաթից տակառներ գտիր ջուր կուտակելու համար, անձրևի ջուրն ավելի մաքուր է քան ձեր աղբյուրի ջուրը…
     Եթե սիրում ես կաթ խմել, ապա փարախից դուրս գալու հոտը անպայման քեզ ֆրանսիական օծանելիք կթվա, կխնայես գումարդ…
     Եթե հրապուրված ես գեղեցկուհի Վարդիշաղով ապա անպայման պիտի փախցնես, ընդունված կարգի համաձայն և քո ընտանիքը երջանիկ կլինի…
     Եթե սիրում ես բամբասել, ուրեմն գյուղը քեզ համար հարմար բնակատեղի է` ճանաչված դառնալու առումով…
     Եթե զզվում ես քաղաքի փոշու պակասությունից, եկ և գյուղի տիղմախառն փողոցները քեզ համար դրախտ կթվան…
     Եթե քաղաքում աշխատանք ես փնտրում ու չես

11
     գտնում, մի մտահոգվիր, գյուղացիները քեզ սիրով կօգնեն սիրով` ցորեն, ձու, հաց կտան…
     Եթե առողջությունդ քայքայման եզրին է և դու մահամերձ ես, հիշիր որ հեռանալու ժամն է, գյուղում բժիշկ չկա, հեքիմն էլ քեզ չի օգնի…
     Եթե դեղահաբերի կարիք ունես, մի սպասիր թե քաղաքից ավելի էժան կգտնես, գյուղում էլ նույն գնով կարող ես ձեռք բերել…
     Եթե չափից դուրս շատ ալկոհոլ ես խմել, ամեն ինչ հասկանալի է, որ խաղողիդ բերքն առատ է եղել…
     Եթե շատ խելացի ես, դա կարևոր չէ, սեփական կարծիքդ մի պաշտպանիր և ոչ մեկի հետ մի վիճաբանիր, գյուղացիներն իրենց ճիշտն ունեն և այն միակն է…
     Եթե դրամի խիստ կարիք ունես ոչինչ, ամեն ինչ անցողիկ է: Հագուստ գնելը պրոբլեմ չէ, ցորենով, կաթով կփոխանակես, եթե ունես…
     Եթե բանկից վարկ ես վերցրել, ուրեմն բանկը վերջին շապիկդ էլ կհանի ու ճաղերի ետևում կհայտնվես, զգույշ մնա…
     Եթե քաղաքում մեծ բարերար ես, իսկ գյուղում դեռ ծնողներդ իրենց իսկ կառուցած կիսախարխուլ ավերակում են ապրում, ուրեմն դու ապրելու իրավունք չունես…
     Եթե գյուղում թողնում ես կնոջդ ու երեք երեխաներիդ և խոպանում ավելանում է երեխաներիդ թիվը ուրիշ կնոջից, ապա դու քեզ հայ տղամարդ չկոչես…
     Եթե նպատակներ ունես և չես կարողանում իրականացնել, հոգ չէ, նստիր թթենու ծառի տակ ու լաց եղիր, այդ ծառը քեզ ճիշտ ուղի ընտրել ցույց կտա…
     Գյուղում փոքր բիզնեսդ շահույթ կբերի, եթե

12
     ապառիկով չաշխատես և հաջությունը կժպտա քեզ…
     Եթե ապրում ես գյուղում, ուրեմն սովորիր գյուղում ճիշտ ապրելու չափորոշիչները…
     Գյուղում հաճելի զրուցակից քիչ կհանդիպես, անիմաստ բաներ մի ասա, հակաճառելու փոխարեն, հաղորդակից դարձիր նրանց հոգսերին…
     Գյուղացուն դուր գալու համար բարձրաձայնիր նրա հոգսերի մասին, խոսիր նրան հետաքրքրող հարցերի մասին, այլապես համբակի անուն ձեռք կբերես…
     Մի ձեռնարկիր որևէ մի գործ, որը բնությունը ձեզ չի օժտել, արժանապատվությունից կզրկվես, մի յուրացրու ուրիշի կեցվածքը, նրա միտքը` կհեղինակազրկվես…
     Միշտ մի վիճիր ընկերոջդ հետ, զգուշացիր ավելնորդություններից, կիսիր հացիդ վերջին պատառը և նրա վիշտը…Պարկեշտ մարդկանց ընկերությունը մտերմացնում է…


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9127 | 0 | 0
Facebook