Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Անզուսպ սեքսի հետևանքը (18+)

16:59, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Անզուսպ սեքսի հետևանքը (18+)

Սովետի տարիներին պետությունից նոր բնակարան էինք ստացել: Ծնողներիս հորդորով մեկնեցի Մոսկվա, որպեսզի տարիների ընթացքում նրանց հավաքած 2500 ռուբլի գումարով կահույք գնեմ: Այդ տարիներին սովորական մարդիկ միայն Մոսկվայի խանութներից կարող էին ազատ գնում կատարել:
     Հյուրանոցում տեղավորվելուց հետո, որոշեցի ընթրել, քանի որ առավոտից ոչինչ չէի կերել: Հյուրանոցի ռեստորոնում մատուցողն ինձ տեղավորեց մի սեղանի մոտ, որտեղ նստած էր մի շիկահեր գեղեցկուհի: Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ նրան տեսնելով հաց ուտելու մասին մոռացա: Փորձեցի զրուցել նրա հետ, սակայն նա անտարբեր էր: Նրա վրա տպավորություն թողնելու համար, պատվիրեցի ամենաթանկ խորտիկներն ու հյուրասիրեցի նրան: Երբ մատուցողին թեյավճար տալու համար գրպանիցս ցուցադրաբար հանեցի փողերի տրցակը, նա, շատ սիրալիր, սկսեց հարց ոը փորձ անել: Ոգևորվելով նրա վերաբերմունքից, պատմեցի, թե ինչի համար եմ հասել Մոսկվա:
     -Օօօօօ, -ասաց գեղեցկուհին, -ես ծանոթ ունեմ խանութում, ով կարող է մեզ օգնել ռումինական կահույք գնելու հարցում, անհոգ եղիր, լուծվող հարց է: Ահա, իմ հեռախոսահամարը, առավոտյան կզանգես:
     -Շնորհակալ կլինեմ, -ասացի:
     Չնայած խմելու ցանկություն չունեի, սակայն գայթակղվելով կնոջ գեղեցկությամբ, «հանուն խիզախության» , խնդրեցի մատուցողին ոգելից խմիչք բերել: Կինն այնքան էր գայթակղել, որ այրվում էի նրա հետ հարաբերություններ ունենալու անզուսպ ցանկությունից: Նրա շիկահեր մազերը, կապույտ աչքերը, թափանցիկ շորի տակից երևացող փարթամ կուրծքը, երկար ոտքերն, ինձ խելահան էին անում: Այնքան էի լարված, որ ցանկանում էի րոպե առաջ առանձնանալ աղջկա հետ: Երբեք այդքան տևական ժամանակով լարված չէր եղել: Մտածում էի միայն նրա մասին: Շփոթմունս զգալով, նա հարցրեց.
     -Ուզու՞մ ես պարել:
     -Ոչ, ավելի լավ է գնանք իմ սենյակը, սովոր չեմ այս աղմուկին, -պատասխանեցի:
     Մատուցողի հետ հաշիվը փակելուց հետո, երբ բարձրանում էինք իմ համարը, վերելակի մեջ նա սկսեց ինձ համբուրել: Բռի կրքերս էլ ավելի սաստկացան: Ներս մտնելով, մի կողմ նետեցի պիջակս, որի գրպանում տեղավորել էի դրամը և միջանցքում սկսեցինք սեռական բնույթի գործողություններ կատարել:

Ողջ գիշեր նրա հետ անցկացրեցի՝ հագուրդ տալով անզուսպ կրքերիս: Չեմ էլ հիշում, թե ինչպես էի քնով ընկել: Ջուր խմելու ցանկությունից արթնացա, սակայն աղջիկն արդեն գնացել էր: Մի քանի անգամ զանգահարեցի նրան և պարզեցի, որ ուրիշի հեռախոսի համարն էր տվել: Իսկ պիջակս հագնելու ժամանակ հայտնաբերեցի, որ գրպանիս դրամն էլ չկա: Փաստորեն, երբ ես տրվել էի անզուսպ կրքերիս, զբաղված էի գեղեցկուհու հետ սեռական հարաբերություններ ունենալով, այդ ընթացքում նա հասցրել էր գողանալ գումարը, որով կահույք պիտի գնեի մեր նոր բնակարանի համար: Ստիպված էի մի քանի ռուբլի մնացած գումարով գնացքի տոմս գնել և վերադառնալ տուն: Իմ ցուցամոլության հետևանքով, սեքսն ինձ վրա 2500 ռուբլի «նստեց»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
29365 | 0 | 0
Facebook
COMMENT.am