«Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է» ...
«Սիրո թևերով» խորագիրը կրող միջոցառումը, որ կազմակերպվել էր Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում, դեկտեմբերի 21 –ին, սկսվեց այս խոսքերով:
Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հ. լեզվի և գրականության ուսուցչուհիներ Վ. Միրզախանյանը և Ք. Հովհաննիսյանը՝ 6-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններում սովորող շնորհալի աշակերտների ուժերով:
Քնարերգու Քուչակից սկսած մինչև ժամանակակից դասական հեղինակների պոեզիան հնչեցրին աշակերտները, հանդես եկան ասույթներով, կատարեցին երգեր, անդրադարձան հայ բանաստեղծների սիրային նամականուն:
Միջոցառումը մեծ բավականություն պարգևեց ներկաներին՝ ուսուցիչներին, ծնողներիին և աշակերտներին: