Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գոհար» համույթը մասոնական օթյակի ճիրաններու՞մ

ԱՆի Առաքելյան
09:02, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
«Գոհար» համույթը մասոնական օթյակի ճիրաններու՞մ
     Տարիներ շարունակ հայ ունկնդրին ու հանդիսատեսին հիացնող «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը հիմնադրվել է լիբանանահայ Հարութ Խաչատրյանի կողմից։ Երկար տարիներ համույթը ղեկավարել է տաղանդաշատ կիպրոսաբնակ հայ դիրիժոր, կոմպոզիտոր Սեպուհ Աբգարյանը։ «Գոհարի» ներդրումը ազգային արվեստի պահպանման ու տարածման գործում անգնահատելի է։ «Գոհար» համույթին հաջողվեց մշակութային հոգեվարք ապրող ազգային երաժշտությունը ներկայացնել ավանգարդ մոտիվներով, այդպիսով՝ ստեղծել բոլորովին նոր որակ։ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի վերջին տարիների հաջողությունները ամեն կերպ իրեն է փորձում վերագել «Գոհար» համույթի ներկայիս պրոդյուսեր Սևակ Սերոպյանը, ով բացի իր ամբիացիաներից հասարակության տարբեր խմբավորումներում հայտնի է իր առեղծվածային «կապերով» ։ Բանն այն է, որ Սևակ Սերոպյանը տարբեր առիթներով բարձրաձայնել է մասոնական կազմակերպությունների հետ ունեցած իր կապերի մասին։ Շատ դեպքերում միայն «մասոն» գոյականը մարդկանց մոտ մութ ու գաղտնի ուժերի ասոցիացիաներ է առաջացնում։ Եթե ուրիշ դեպքերում մասոնների մասին խոսելը նմանվում է սիրողական միստիցիզմի, ապա այս դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։ 2011 թվականին Grand Orient De France ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն Հայաստան կատարած այցելության առիթով տված ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանում կա իրենց օթյակի 15-20 անդամ: Արդյո՞ք «Գոհար» համույթը կապ ունի Մեծ Վարպետի մատնանշած մասոնական օթյակների հետ՝ դժվար է ասել, սակայն կարող ենք պնդել, որ շատ դեպքերում ու իրավիճակներում մասոնների անվան շահարկումը օգնում է շահարկողներին գտնել իրենց տեղը արևի տակ, որոշ դեպքերում անգամ խուսափել այս կամ այն արարքի հետևանքներից ու պատասխանատվությունից։ Դիցուք մի հիպոթետիկ օրինակ․ «Գոհար» համույթում աշխատում են գեղեցկուհի պարուհիներ և երաժիշտ աղջիկներ, ովքեր հաջողությունների կարող են հասնել միայն պրոդյուսերի «դաբրոյով» ։ Իսկ մեր երկրում ամեն «դաբրո» չէ, որ կարող է ընկալվել գեղեցկուհիների հարազատների՝ եղբայրների, ամուսինների կողմից։ Բանը կարող է հասնել նույնիսկ ամենաթունդ «ռազբորկաների» ։ Իսկ երբ պատիվ պետք է պահանջես մեկից, ով շահարկում է մասոնների և մեր երկրում անխախտ իշխանություն ունեցող տարբեր պաշտոնյաների անուններ, դժվար թե հաջողվի վերականգնել «մասոնական դաբրոյից» տուժած աղջիկների պատիվը։ Արդյունքում «Գոհար» նվագախմբի նման անվանի համույթը հնարավոր ռիսկի է ենթարկում իր արժանի վաստակը՝ զոհ գնալով «մասոնական տեստոստերոնին» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9489 | 3 | 0
Facebook