Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԺ պատգամավորների միլիոնավոր դրամների հեռախոսավճարները. "Հայկական ժամանակ"

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
19:43, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
ԱԺ պատգամավորների միլիոնավոր դրամների հեռախոսավճարները. "Հայկական ժամանակ"

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր վերջապես պատասխանեց մեր գրավոր հարցմանը՝ տրամադրելով այն պատգամավորների ցանկը, որոնք բյուջեի հաշվին օգտվում են հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից, գրում է Armtimes.com-ը:

ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր մեզ տրամադրեց մի ցանկ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 25 պատգամավոր օգտվել է այդ արտոնությունից: Ցանկում մանրամասն նշված է, թե որ պատգամավորը տարվա որ ամսին, որքան դրամի խոսակցություն է ունեցել, հավելում է կայքը:

Ստորև ներկայացնում են, թե որ պատգամավորը հունվար-հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ՝ որքան գումար է ծախսել հեռախոսային խոսակցության համար պետական բյուջեից:
    
    

Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ) - 152 հազար 830 դրամ

Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ) - 487 հազար 225 դրամ

Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ) - 0 դրամ

Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ) - 30 հազար 625 դրամ

Նաիրա Զոհրաբյան- 185 հազար 929 դրամ

Գագիկ Մինասյան- 493 հազար 287 դրամ

Կորյուն Նահապետյան- 699 հազար 463 դրամ

Հակոբ Հակոբյան- 18 հազար 131 դրամ

Արմեն Աշոտյան- 47 հազար 664 դրամ

Վարդան Բոստանջյան- 18 հազար 283 դրամ

Վարդեւան Գրիգորյան- 25 հազար 119 դրամ

Խոսրով Հարությունյան- 33 հազար 136 դրամ

Հրայր Թովմասյան- 303 հազար 872 դրամ

Հերմինե Նաղդալյան- 3 միլիոն 467 հազար 680 դրամ

Արտաշես Գեղամյան- 29 հազար 756 դրամ

Մարգարիտ Եսայան- 30 հազար 139 դրամ

Գալուստ Սահակյան- 218 հազար 689 դրամ

Սեդրակ Սարոյան- 252 հազար 646 դրամ

Մանվել Գրիգորյան- 308 հազար 64 դրամ

Արտակ Դավթյան- 183 հազար 567 դրամ

Արտակ Զաքարյան- 636 հազար 504 դրամ

Վարդան Այվազյան- 316 հազար 324 դրամ

Ստեփան Մարգարյան- 103 հազար 447 դրամ

Էլինար Վարդանյան- 155 հազար 188 դրամ

Հովհաննես Սահակյան- 172 հազար 443 դրամ

Աղբյուրը` Armtimes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9497 | 0 | 0
Facebook