Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեկտեմբերի 5-ին կայացավ Գայանե Միրզաբեկյանի ասմունքի երեկոն, որը կրում էր «Պարույր Սևակ, սիրո պոեզիա» խորագիրը

22:01, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Դեկտեմբերի 5-ին կայացավ Գայանե Միրզաբեկյանի ասմունքի երեկոն, որը կրում էր «Պարույր Սևակ, սիրո պոեզիա» խորագիրը
     Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ ասմունքող Գայանե Միրզաբեկյանի երեկոն, որը կրում էր «Պարույր Սևակ Սիրո պոեզիա» խորագիրը:
Միջոցառման շրջանակներում Գայանե Միրզաբեկյանը մեծ խանդավառությամբ մատուցեց հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի սիրերգությունը, վերջինիս անկեղծ և սրտաբուխ ասմունքը դիպավ հանդիսատեսի սրտին, հուզեց նրան՝ պարգևելով բուռն և անասելի ակնթարթներ:
    
     Երեկոյի ընթացքում հնչեցին դաշնամուրային կատարումներ /դաշնակահար Հարություն Թագվորյան/։ Բեմադրվեց գեղեցիկ պար՝ շնորհաշատ երիտասարդ պարուհի Անահիտ Մեհրաբյանի կատարմամբ:
    
     Հաճելի է փաստել, որ մեր օրերում երիտասարդները գնահատում են պոեզիայի իրական արժեքը՝ պատվելով հայ մեծագույն բանաստեղծներին, ովքեր մշակութային ահռելի ժառանգություն են թողել մեզ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4836 | 0 | 0
Facebook