Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մադամ Թյուսոն և չափի կորուստը

Իրինա
Հեղինակ`
Իրինա
13:30, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Մադամ Թյուսոն և չափի կորուստը

Անկախ մեր ունեցած քաղաքական հայացքներից, չափի զգացողությունը ցանկացած իրավիճակում պետքական երևույթ է: Հին ժողովրդական ասացվածքն ասում է՝ երբեմն պետք է մեկ րոպե մտածես, որպեսզի հետագա ամբողջ կյանքում չզղջաս:

Կարծում ենք, այս ասացվածքը չգիտեն Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Սպառված քաղաքական օրակարգով, երբ ոչինչ անելու ունակ չեն, այլ բան չի մնում, քան անիմաստ բարբաջանքը և քաղաքական շոուն: «Երկիր Ծիրանի» առաջնորդ, մեր օրերի երկաթյա լեդի հռչակված Զարուհի Փոստանջյանը, եթե հիշում եք, այս տարի խոստացել էր համաժողովրդական ընդվզում: Ինչպես տեսնում ենք, տարի վերջանում է, սակայն այդ ապստամբությունը համառորեն չկա: Արդ պետք է՞ սեփական էլեկտորատին ինչ-որ բանով զբաղեցնել: Այո, պետք է: Հենց դրանով է զբաղված նույն խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Օֆելյա Համբարձումյանի եւ Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի հարցին անդրադառնալուց, խմբակցությունը նշում է, որ կողմ է քվեարկելու: Սա իհարկե, մի պահ կարող է զարմացնել ընթերցողին: Սակայն հաջորդ իսկ վայրկյանին, ամեն ինչ հօդս է ցնդում, երբ հայտնվում է Մարինա Խաչատրյանի մտքի թռիչքը:

Նա սկսում է անդրադառնալ Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակին և հեգնանքով, առաջարկում է տեղադրել նաև Քիմ Քարդաշյանին նվիրված հուշատախտակ: Անկեղծ ասած, Մարինայի խանդը Քիմի հանդեպ հասկանալի է: Աշխարհաճանաչ կին է՝ հրաշալի կազմվածքով ու շատերի երազանքը: Ավելին՝ նա իր այցով ավելի շատ ճանաչում բերեց Հայաստանին, քան 100 տարի, Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը: Ինչպես ասում են՝ դոկտոր Ռուզիկից լավ բան չես սովորի:

Իսկ թե ի՞նչ է ուզում այդ ուժը Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակից, դա արդեն հասկանալի չէ: Բացատրենք: Շատ երկրներում, կան նախկին վարչապետներին կամ կառավարության անդամներին նվիրված հուշատախտակներ և դա նորմալ քաղաքական մշակույթ է, այս ուժին այնքան սիրելի արևմուտքում:

Այդ նույն արևմուտքում է գտնվում նաև Մադամ Թյուսոյի թանգարանը, որի առաջին քանդակները Սարսափների սենյակ ֆիլիմի համար ծառայել են ներշնչանքի աղբյուր: Անշուշտ, եթե Թյուսոն և Զարուհին լինեին ժամանակակիցներ ու, Թյուսոն նրան քանդակեր որպես ժամանակի հայտնի մարդ, ապա Սարսափների սենյակն ավելի կատարյալ պատկերացումների աղբյուր կծառայեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3146 | 0 | 0
Facebook