Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը 20 տարեկան է

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
21:15, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը 20 տարեկան է
     Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը նշեց իր գործունեության 20-ամյակը: Տարիների հենք ու հիմք ունեցող այս կրթօջախը, որ հազարավոր սերունդներ է կյանք ճանապարհել, հարյուրավոր բեմեր ու ասպարեզներ է նվաճել, անթիվ ու անհամար պարգևատրումների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացել, այսօր հասարակությանը նայում է բացճակատ ու նվաճուն: Անշու՛շտ, հիմնադրամի պահպանման ու ապրումի գործում մեծ ու անփոխարինելի է հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի դերը, ում կենսասեր ու սիրառատ, մարդամեծար ու աստվածավախ էությունը նրան թույլ է տալիս ամենուր սեր սփռել, ապրել ու ապրեցնել: Հոբելյանական երեկոն լեցուն էր անակնկալներով, ջերմ ու տաք ժպիտներով, հուզառատ ու ներաշխարհ խառնող բարեմաղթանքներով, պատվոգիր-շնորհակալագրերով: Հյուրերը, որ հայկական շոու-բիզնեսի և կյանքի տարբեր բնագավառներում լուրջ արդյունքների հասած մարդիկ էին, իրենց ներկայությամբ լույսով ու բարությամբ էին լցրել սրահը: Հատկապես հուզիչ էին «Զվարթնոց» -ի՝ աշխարհի տարբեր ծագերում իրենց հանգրվանը գտած և հաջողությունների հասած սաները: Այդ օրը մեծաշուք տիկինը նշում էր նաև իր ծննդյան տարեդարձը: Բոլորի մաղթանքը մեկն էր՝ ապրել ու ապրեցնել «Զվարթնոցը»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8138 | 0 | 0
Facebook