Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոշի յուղի պես, գումար ունեն՝ ծախսել չեն կարողանում

Shushan Gyurjyan
Հեղինակ`
Shushan Gyurjyan
12:41, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Բոշի յուղի պես, գումար ունեն՝ ծախսել չեն կարողանում
     Տիկին Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարի հետ կապված աղմուկը ստիպեց ԱԺ-ում մտածել սահմանափակումների մասին: ԱԺ-ի տարբեր պաշտոնատար անձանց բջջային ծառայողական հեռախոսահամարներն ունեն որոշակի լիմիտավորում. տարբեր անձանց մոտ՝ սահմանված գումարը, որի շրջանակներում կարող են հեռախոսով խոսել, տարբեր է: Այս մասին Tert.am–ին հայտնել է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքր: Փաստորեն ջրի երես դուրս եկավ միայն այս դեպքը, հիմա եթե պարզ մաթեմատիկական հաշվարկ անենք մենակ ԱԺ պատգամավորիների և աշխատակազմի չարաշահումներ մասով, կստանանք աստղաբաշխական թվեր, էլ չենք խոսում արտոնյալ մյուս գերատեսչությունների մասին: Հենց հիմա արեք 105*2, 000, 000մլն մաթեմատիկական գործողությունն ու տեսեք ի՞նչ թիվ կստանաք, սրան գումարեք վառելիք, գրասենյակների սպասարկում, պատգամավորիների համար Երևանում բնակարանների վարձավճարները և այլն, և տեսեք ինչ թվեր են անիմաստ հոսում բյուջեից տարեկան կտրվածքով: Այս չարաշահումների կեսը կարելի էր տրամադրել սահմանամերձ գյուղերի դպրոցներին, մանկապարտեզներին, փողոցներին, կամ մյուս քաղաքներում ու մարզերում ակհայտ ու անլուծելի դարձած խնդիրների թեթևացմանը, Գյումրիում հազարավոր փոքրիկներ են առանց տանիքի մեծանում, աղքատությունն ամբողջ երկրում 50%-ի շեմը հաղթահարել է:
     ՀԳ.Խելքի չենք գալիս, ինչ էլ լինի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3733 | 0 | 0
Facebook