Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորածիններին հաճախ տրվող անունները մեր օրերում

Մերի Գևորգյան
23:47, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Նորածիններին հաճախ տրվող անունները մեր օրերում

Անունն անձի անվանումն է որով մարդուն ճանաչում և առանձնացնում են շրջապատի մեջ ։Ինչպես 20-րդ դարի մեծագույն գրողներից ու հոգեբաններից մեկը՝ Դեյլ Քարնեգին Է ասում ՝ «Եթե ցանկանում եք մարդուն դուր գալ և արժանանալ նրա ջերմ վերաբերմունքին, հիշեք նրա անունը, քանի որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով» ։

Հնում, միշտ պահպանում էին ավանդույթը՝ երեխային կոչում էին հորական տատի կամ պապի անունով չմտածելով, որ այն կարող է ժամանակավրեպ դառնալ կամ ծիծաղելի լինել շրջապատում, ինչպես օրինակ՝ըստ վիճակագրական տվյալների․Շլորյան Գարֆինքյուլ, Գյուլամիրյան Կաքավ, Սուջյան Ցելեսինա, Պզպզյան Գելիմ, Պտկունցյան Նարել։

23 ամյա Յուլյա Գալստյանը ամեն անգամ գլուխը ամոթից կախում է երբ անծանոթներից լսում է իր իրական անունը ․

-Իմ անունը տատիկիս անունն է ՝Յուղիկ Գալստյան, ծնողներս չգիտեմ ինչ են մտածել անունս Յուղիկ դնելով, փոքր ժամանակ ով ինձ իմ իսկական անունով էր դիմում նեղանում էի ու չէի խոսում իրենց հետ, դրա համար ինձ 10 տարի շարունակ Յու էին ասում, հիմա մտադիր եմ փաստաթղթերով անունս փոխել դարձնել Յուլյա քանի որ բոլորը հիմա ինձ այդպես են ճանաչում ։

Այսօր արդեն մտածողությունը փոխվել է շատ շատերի մոտ ։Երևան քաղաքում հարցվածների մեծամասնության կարծիքով երեխաներին պետք է անվանել ժամանակակից ու գեղեցիկ անուններով, որոշներն էլ նախընտրում են արտասահմանյան կամ սերիալային անուններ ։

-Ես թույլ չեմ տվել, որ իմ անունով կոչեն թոռանս , ես դեմ եմ դրան, անկախ նրանից անունը լավն է, թե վատը, ամեն մարդ անհատ է ինքը իր անունը պետք է ունենա։ Անունն էլ իր հերթին պետք է ընտրել գեղեցիկ և լավ հնչողությամբ, - ասում է 58 ամյա Մանուշ տատը ։

Ըստ Միջին վիճակագրական տվյալների 2017 թվականին Հայաստանում ծնված 8163 աղջիկներից 319-ին տվել են Մարիա անունը, իսկ 308 –ին ՝Նարե, 270-ին ՝Մանե, 264-ին ՝Մարի, իսկ ամենաքիչը ըստ տվյալների Լիա անունն է ՝42 և 43 նորածին ունի Անուշ անունը ։Այս ցուցանիշը ոչիչով չի տարբերվում նաև նորածին տղաների ցուցանիշից։ 2017 ին ծնված 9006 տղա նորածին երեխաներից 633-ին կոչել են Դվիթ, 501 –ին Նարեկ, 208-ին Տիգրան և ըստ տվյալների ամենաքիչը ՝Հրաչ անուն ունեն 42 երեխա ։

Իսկ վերջում չմոռանանք ավելացնել նաև, որ 2005 թվականի հունիսի 23-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է օրենք «քաղաքացիական կացության ակտի մասին» պահանջով, ըստ որի յուրաքանչյուր 16 տարին լրացած անձ իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, հայրանունը, ազգանունը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5977 | 0 | 0
Facebook