Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:25, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
ՍԱՅԱԹ ՆՈՎԱ


     ՎՈՒՆՑ ՕՐ ՎՈՒՐ ՂԱՐԻԲ ԲՈՒԼԲՈՒԼԸ

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է,
     Էնենց գու լա քո սիրողը` ձեռիդ յարաղին կարոտ է.
     Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
     Հասիլ է ծուցիդ շամամը` օսկե թաբաղին կարոտ է:

Մե զադ չը կա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըդ,
     Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըդ,
     Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ է դոշդ ու թիկունքըդ,
     Զարով-աբրեշումով հուսած մազիրըդ` շաղին կարոտ է:

Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
     Ծուցըդ վարաղնած հուջրա է, հուտ ունե մուշկ ու ամբարի.
     Իրեք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի.
     Կուռըդ շիմշատ, մատնիրըդ մում` բըրոլե ճաղին կարոտ է:

Յիս է'լ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմը.
     Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը.
     Թեգուս թագավուրը կանչե, թեգուզ Լողմանի հեքիմը`
     Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:

Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո'զալ.
     Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
     Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
     Մակամ մե՞ռավ Սայաթ Նովեն` անգաճըդ խաղին կարոտ է:
     *****
     Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում,
     Էրեսիդ խալը ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում.
     Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
     Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում:

Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կեհա կու բոլըրվի,
     Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի.
     Էնդու համա քու տեսնողը իր ճամփեմեն կու մոլըրվի.
     Յիփ մըտնում իս մեջլիսոումը, շանգ շուխի-շաբանգ իս անում:

Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես.
     Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես.
     Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պես`
     Ի՜նչ կոնիմ սանթուր քյամանչեն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում:

Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
     Քու տերը բաղըն ի՜նչ կոնե` քու հուտը ռեհան իս շինի.
     Քամին մեչը անց է կենում` մազիրըդ յիլքան իս շինի.
     Աշխարքը ծով, դուն մեչը նավ` ման իս գալի, լանգ իս անում:

Տասնեմեդ մեկը չին ասի, թեքուզ աշխարըս քիզ գովին.
     Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
     Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին.
     Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանդ իս անում:

ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ

Քանի վուր ջան իմ,
     Յա'ր, քի ղուրբան իմ,
     Աբա ի՜նչ անիմ.
     Արտասունք անիմ,
     Շատ հոգուց հանիմ,
     Յա'ր, ղադեդ տանիմ.
     Ասիր. "Ջեյրան իմ".
     Թուղ քի սեյր անիմ,
     Յա'ր, մըտիկ անիմ:
     Մո'ւտ բաղչեն նազով,
     Քիզ գովիմ սազով,
     Յա՜ր, իլթիմազով:

Մազիրըդ դաստա,
     Պըռոշըդ փըստա,
     Հեյրանի վախտ է.
     Յի'կ նընգնինք չոլը
     Վուր հասնինք գոլը,
     Ջեյրանի վախտ է,
     Բըլբուլը` վարթին,
     Վարթը` բաղաթին,
     Սեյրանի վախտ է:
     Մո'ւտ բաղչեն նազով,
     Քիզ գովիմ սազով,
     Յա՜ր, իլթիմազով:

Շուռ գանք հանդամով,
     Յիրգնային նամով
     Թուփը բացվիլ է.
     Խաղ կանչինք հանգով,
     Լալեքը ռանգով,
     Վարթը բացվիլ է.
     Սուսան սըմբուլով,
     Ղարիբ բըլբուլով
     Բաղը լըցվիլ է:
     Մո'ւտ բաղչեն նազով,
     Քիզ գովիմ սազով,
     Յա՜ր, իլթիմազով:

Պատվական շինած,
     Նըման նըմանած
     Լեյլու դիդարին.
     Յա՜ր, ուշկըս գընաց`
     Մազիրըդ մընաց
     Վրա մուհաջարին.
     Բաղը զարթարած,
     Բըբուլը քնած
     Վարթի սաջարին:
     Մո'ւտ բաղչեն նազով,
     Քիզ գովիմ սազով,
     Յա՜ր, իլթիմազով:

Հաքիլ իս ատլաս,
     Թուրլու զար ու խաս`
     Սալբու դալ բովուն.
     Ձեռիդ ունիս թաս,
     Լըցնիս ու ինձ տաս,
     Ղուրբան իմ մովուն.
     Թաք դուն բաղչեն գաս`
     Անիս մասնե-մաս
     Քու Սայաթ Նովուն:
     Մո'ւտ բաղչեն նազով,
     Քիզ գովիմ սազով,
     Յա՜ր, իլթիմազով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9733 | 0 | 0
Facebook