Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Նորքում նորակառույց երկու բակ հանձնվեց բնակչությանը

15:33, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Նոր Նորքում նորակառույց երկու բակ հանձնվեց բնակչությանը
     ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը մասնակցել են Գալշոյան 12 և Գյուլիքևխյան 28 հասցեների նորակառույց բակերի բացմանը: Խաղային ատրակցիոններով, զրուցարանով, բարեկարգ ճեմուղիով, շատրվանով փոքրիկ ջրավազանով համալրված կանաչապատ ու գեղեցիկ բակը, բնակիչների հավաստմամբ, իսկապես մեծ ու սպասված նվեր էր Գալշոյան 12 հասցեի հարակից շենքերի բնակիչներին, ինչի համար նրանք շնորհակալություն են հայտնել վարչական շրջանի ղեկավարին ու բոլոր պատասխանատուներին: Կատարված աշխատանքների շրջանակում Գյուլիքևխյան 28 հասցեի բակային տարածքը ևս հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար էլ կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտ և տեղադրվել են մանկական ժամանակակից խաղեր ու մարզական գույք: Շնորհավորելով բնակիչներին` Արմեն Ուլիխանյանը և Ռոբերտ Սարգսյանը հորդորել են հոգ տանել, խնամել և պահպանել տարածքը: Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագիր և հուշանվեր է հանձնել նաև բակի բնակչուհի Ռոզա Դիլանչյանին` Նոր Նորք վարչական շրջանի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
     Նկարները` այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3710 | 0 | 0
Facebook