Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Ադապտացիա" ֆիլմը Երևանում

14:23, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
"Ադապտացիա" ֆիլմը Երևանում
     Վերջերս Չինաստանում և Ռուսաստանում մրցանակների արժանացած "Ադապտացիա" վավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Երևանում՝ "Կին Միջազգային Կինոփառատոն"-ի շրջանակներում:
     Նոյեմբերի 14—ին ժամը 19: 00 ին ՀԲԸՄ-ում Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղի կունենա "Կին" միջազգային Կինոփառատոնի բացումը, որից հետո կցուցադրվեն մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ "Ադապտացիա" վավերագրական ֆիլմը:
     "Ադապտացիա" ֆիլմը պատմում է Երևանի ներկա իրականության մասին, որտեղ հեղինակը մտորել է մեր ժամանակների, անընդհատ փոփոխվող ռիթմերի ու ժամանակի հոսքին ադապտանալու գործընթացի մասին:
     ...մուտքն ազատ է...
     ֆիլմի հեղինակ՝ Manne
    

՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հաջողությունները ինձ միայն ստիպում են առաջ շարժվել և նորանոր գաղափարներով ու մտահաղացումներով լցվել...
     Այժմ աշխատում եմ իմ նոր՝ դիպլոմային ֆիլմի վրա: Այս պահին աշխատում եմ սցենարի և միջոցներ ձեռք բերելու վրա: ՛
     ճիշտ է հատկապես հաղթանակից հետո շատ է խոսվում իմ ֆիլմի մասին, բայց ինձ համար այն արդեն անցած մի շրջան է. հիմա ես այլ ֆիլմով եմ տարված: Մասնագիտությունս թույլ է տալիս իմ առջև բացել բոլոր ինձ հետաքրքրող դռները և ուսումնասիրել այլ մասնագիտություններ:
     Այս անգամ ինձ գրավել է տիեզերքը՝ իր ողջ աստղաբույլ հմայքով: Մանրանալ չեմ ուզում, որ չկորչի էկրանից նայելու էմոցիոնալ շղթան: Որոշ նկարահանումներ արվել են արդեն, որոնք չափազանց հետաքրքիր են անցնում: Ամեն անգամ նոր աշխարհներ ես բացահայտում..Աշխատում եմ օպերատորի հետ, ով կես բառից հասկանում է ինձ՝ Անի Սարգսյանի: Նա շարունակում է իր աչքով զարմացնել: Դժվարություններ չկան, երբ ճիշտ մասնագիտություն ես ընտրել և սիրում ես այն:

Հանդիսատեսն ինձ կարող է հետևել նաև ֆեյսբուքյան իմ էջում ՝ https://web.facebook.com/ManneVonMM/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6266 | 0 | 0
Facebook