Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳալաTV-ի լրագրողը հանրապետականների վիրավորանքների վերաբերյալ

14:40, ուրբաթ, 22 մարտի, 2013 թ.
ԳալաTV-ի լրագրողը հանրապետականների վիրավորանքների վերաբերյալ

Տ. Ուրիխանյանը galatv.am-ի հետ զրույցում անդրադարձավ Շարմազանովին, Երեւանի ընտրություններում ՀՀԿ-ի՝ ֆավորիտ լինելու հայտարարություններին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի եղբոր դստեր՝ ԲՀԿ ցուցակում ներգրավվելու մասին:

-Ես համբերատար սպասում եւ հետեւում եմ՝ առանց վիրավորական արտահայտության՝ թվերի եւ իրավաբանական ձեւակերպումներով իմ քննադատություններին տարբեր Հանրապետականի ներկայացուցիչներ՝ մանր, միջին, արձագանքում են անձնական վիրավորանքներով: Նպատակը շատ պարզ է: Երբ որ վիրավորանքներ են ասում, բերում, նկարում, այդ ամենի նպատակը մենք գիտենք՝ պարզապես հունից հանել, շեղել, զբաղեցնել, շեղել՝ ժողովրդի պրոբլեմների վրա ուշադրություն դարձնելու անհնարինություն առաջացնելու նպատակով, ներքաշել սկանդալի ու պրովակացիաների մեջ: Քանի որ չի հաջողվում, այդ նույն տակտիկան՝ հնարամիտ մոտեցումներ չունենալու պատճառով, անընդհատ շարունակվում է, բայց ինչու՞…Ես հիմա պատասխանում եմ իրենց…Հարգելի՛գործընկերներ, չէ՞ որ ես որեւէ վիրավորական արտահայտություն ինձ թույլ չեմ տվել, հո ես չեմ ասել ցինիկներ, պնակալեզներ, պատեհապաշտներ, ընդհամենը ասել եմ՝ էսքան թիվ բյուջեից գնացել է այսինչ տեղ…վարչապե՛տ, մամուլը եւ ժողովուրդը այսպիսի բաներ են խոսում, դուք քննարկե՞լ եք դա ձեր հակակոռուպցիոն խորհրդում, թե՞ ոչ, պատասխան չկա:

Թող ժողովուրդը տեսնի, որ իրա դեմ որոշակի արարքներ գործողներն ու գործածները չունեն որեւէ ասելու բան, ի՞նչ են անում այդ մարդկանց հետ…Ես չեմ պատրաստվում ո՛չ անձնական ռազբոռկաներով զբաղվել, ո՛չ ներքաշվել նրանց մեջ, ո՛չ շեղել ուշադրությունս, ո՛չ էլ պատասխանել անէական նշանակություն ունեցող մարդկանց խոսակցություններին: Թող փողոց դուրս գան եւ ժողովրդին հարցնեն՝ ինչ են իրենց մասին մտածում:

-ՀՀԿ-ն նաեւ հայտարարում է Երեւանի ընտրություններում իրենց կուսակցության ֆավորիտ լինելու եւ մյուս մասնակից կողմերի՝ պայքարում երկրորդական կողմ լինելու մասին:

-Եթե ՀՀԿ-ն համարում է, որ իրենց թեկնածուն ֆավորիտ է, ապա ես բերեմ ժողովրդի ուշադրությունը հետեւյալի վրա: Սոցիալական ծախսերի ուղղությամբ Երեւանի քաղաքային բյուջեից ներառված էր մեկ միլիարդ 800 մլն-ից ավելի սոցիալական ուղղությամբ ծախսեր, ինչու՞ է կատարվել դրա 30 տոկոսը, այսինքն՝ չի հերիքել գումար, մինչդեռ տասնյակ միլիոններ ծախսվել է արտաքին գործուղումների եւ ուղեւորությունների վրա, 210 մլն ծախսվել է այսպիսի անվան տակ՝ ՀԿ-ներին ցուցաբերված օժանդակություն: Մեր լեզուն կոնկրետ թվերի եւ իրավաբանական ձեւակերպումներով է: Եւ սա է՞ ֆավորիտը: Եթե սա ֆավորիտ է, թող ժողովուրդն իրա եզրակացությունը տա:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի եղբոր դուստրը ԲՀԿ ցուցակում է, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը:

-Ես Իրինա Քոչարյանին ճանաչում եմ ոչ թե ինչ-որ մեկի եղբոր դուստր, այլ շատ երկար տարիներ կուսակցական ամբողջ գործունեությանը ակտիվորեն մասնակցող անձնավորության, նաեւ չափից դուրս պարկեշտ, կիրթ, պատրաստված, որակյալ քաղաքացու եւ կուսակցականի: Ով որ դրանում կասկածում է, կարող է խորանալ եւ ուսումնասիրել: Ու կարծում եմ, որ իր տեղը ոչ թե 42-րդը պիտի լիներ, այլ շատ ավելի բարձր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4681 | 0 | 0
Facebook