Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հ Ո Վ ՈՒ Ն Ց
Հեղինակ`
Հ Ո Վ ՈՒ Ն Ց
11:34, ուրբաթ, 22 մարտի, 2013 թ.
ԲԱՑ ՆԱՄԱԿ
     «Անիւս նորից կոտրուեց իր սիրած փոսում»
     Արթուր Մեսչեան
    
     Ես շատ եմ սիրում Արթուր Մեսչեանի այս չափազանց դիպուկ խօսքերը, որոնք գրուել են հայ ազգի մասին: Մեր պատմութեան էջերը թերթլիս տեսնում ենք, թէ հայ ազգը որքան է սիրում կրկնուել, եւ չուղղուել ստացած պատիժների դէպքում: Ոչ մի նոր սխալ, միշտ նոյնն է ինչ եղել է դարեր շարունակ: Ի՞նչն է պատճառը, ի՞նչու չենք ուզում հասկանալ, որ այլեւս իրաւունք չունենք սխալուելու, որ եթէ ուզում ենք ապրել ու գոյատեւել իբրեւ հայ՝ պէտք է դրա համար պայքարել: Ե՞րբ պէտք է վերջապէս հասկանանք, որ մեզ աշխարհում չէն սիրում, բաւական է ցածրանանք ու պղծենք մեր սուրբ նահատակների յիշատակը՝ օտարից ողորմութիւն խնդրելով:
     Ես հպարտ եմ որ հայ եմ ծնուել քանզի գիտեմ պապերիս քաջագործութիւններով ողողուած փառահեղ անցեալս, որովհետեւ խօսում եմ այն սուրբ լեզուով ո՛րով խօսել են յաւիտեաններից առաջ, որովհետեւ… Շատ ակն բաներ որոնց համար կարելի է հպարտանալ, բայց ես ամաչում եմ, ամանչում եմ նրա համար, որ հիմայ հպարանալու քիչ բան ունեմ: Որ սփիւռքում ապրող հայ եղբայրներ ունեմ որոնք ամաչում են իրենց ինքնութիւնից, ովքեր նոյնիսկ ամոթ են համարում հայերէն խօսելը, ազգիս ապագան անգրագէտ սերունդի ձեռքերում է որը անգամ գաղափար չունի, թէ երբ է տեղի ունեցել Մեծ Եղեռնը, մի սրիկայ մտաւորականութիւն, եւ ղեկավարութիւն ունեմ, ում համար միեւնոյնն է, թէ ինչ կլինի ազգի կամ պետութեան հետ… սա ունեմ ես այսօր: Քչերը ունեն ազգային արժանապատւութեան զգացում, քչերը ունեն ազգային գաղափարախօսութեան համոզմունքներ, այն ինչ պէտք է բոլորը ունենաին:
     Իսկ ո՞վ պէտք է վրէժ լուծի հազարաւոր այն մայրերի համար, ովքեր տեսան իրենց զաւակների գազանային հոշոտումները, հազարաւոր այն հայուհիների համար ովքեր, բռնաբարուեցին այդպէս էլ չապրելով մայր դառնալու վեհ զգացումը, ո՞վ է հիշում այն հայուհիներն, ովքեր իրենց լեռներց վայր էին նետում չպղծուելու համար, այն որբ մանուկներին որոնք տեսնելով իրենց ծնողների մորթուելը՝ սովամահ եղան արաբական անապատում: Այսօրուայ թերի զարգացած հայը, որը իրեն ժամանակակից զգալու համար ասում է, թէ այս թուրքերը մեղաւոր չեն իրենց պապերի համար ու գնում է Անթալիա հանգստանալու, հարմար առիթներով էլ ծառայում թուրքին տարբեր միջոցներով, այս հայը արդեն իսկ հայ չէ եւ իվիճակի չէ վրէժխնդրութեան: Մեր վրէժխնդրութեան համար նախ պէտք է մենք մեզ մաքրենք հասարակութեան տարբեր տեսակի թափթփուկներից, իսկ դա կարելի է անել միայն գիտելիքով: Երբ երիտասարդութիւնը կրդուած լինի, նրանում չեն լինի սեփական կարծիք չունեցող տխմար շերտեր, եւ օտար թշնամիներն էլ այլեւս պառակտիչ ու կործանիչ թիրախներ չեն ունենայ:
     Ամէն գիտակից հայ, ով հասկանում է այս բոլորը՝ ուրեմն թող իր շուրջի մարդկանց էլ դարձնի գաղապարակից եւ քիչ ժամանակ յետոյ մենք կ’ունենանք օրինաւոր երկիր, բարոյական եւ գիտակից երիտասարդութիւն, յուսալի եւ կայուն ապագայ:
     Հայ երիտասարդը թող իմանայ, որ իր անգրագիտութեամբ ամէնամեծ դաւաճանն է եւ գործակիցը թուրքի, իսկ հայ մտաւորականութիւնը թող իմանայ, որ ինքը Եղեռնագործ Թայլաթ, Էնուեր ու Ջեմալ է քանի դեռ աղբ են մատուցում հայ հասարակութեանը:
    


     Հովունց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5175 | 0 | 0
Facebook