Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:12, ուրբաթ, 22 մարտի, 2013 թ.
Վերջ

Վերջ....Ձեռքս չդողաց, չերկմտեցի ու մեր պատմությանը վերջակետ դրեցի: 2 փոքրիկ կետ ու մի մեծ ավարտ...Չկան երբեք-ներ:
     Էլ չեմ կարոտում...տարօրինակ է, բայց արդեն հեռուն չի սարսափեցնում, այնտեղ, ուր դու ես ես էլ չեմ շտապում, անսովոր կերպով օտար աչքերը ես քոնոնց արդեն չեմ նմանեցնում: Ամենաներ-ս հոդս են ցնդել, սովորական ես մի տեսակ դարձել, այն ժամանակվա Միակ-ս այսօր ամբոխ է դարձել, մի անցորդ, մի հուշ, մի քանի տասնյակ տողերի մուսա ու մի հերթական անպատասխան սեր:
     Էլ սերս չկա, այն առավոտը, որ վաղը կգա քեզնից մի մասնիկ էլ չի ունենա, չի լինի ոչինչ քեզանով սկսվող, ավարտվեց քեզնով սկսվող ամեն բան ու մնաց միայն քեզանից հետո-ն: Երբ կայիր ուրիշ էր ամեն ինչ ու ես: Այն` քեզնով լցված ժամերս մի դար ու կյանք էին թվում, հիմա ժամացույցին անգամ չեմ նայում, էլ քեզ չեմ սպասում ու հեռախոսս ձեռքումս չեմ պտտվում, ամեն զանգի հետ հոգուս խորքի այն խեղճ հույսը չի թրթռում, թե դու ես զանգում: Ժամացույցին, երբ միանման թվեր եմ տեսնում, էլ երազանքս դու, քո հետ ու քեզ չ պարունակում, էլ քո սիրած երգերը չկան իմ սիրելիների ցանկում ու մեր հանդիպման օրը զիջել է իր տեղն օրացույցի կարմիր օղակում:
     Վերջացավ, անցավ, իմ սերը այսօր մահացավ, այն ժամանակվա "այս մեկն էլ կանցնի"-ս իրականացավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4808 | 0 | 0
Facebook