Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞վ է օգտակար սեքսը կնոջ համար

Ani
Հեղինակ`
Ani
23:44, հինգշաբթի, 21 մարտի, 2013 թ.
Ինչո՞վ է օգտակար սեքսը կնոջ համար
    
Բժիշկներն ու հոգեբանները շարունակում են մեզ համոզել այն բանում, որ սեքսը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլ նաև դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Հանում է սթրեսը, վերացնում է անքնությունը, կարգավորում է արյունատար անոթների շրջանառությունը և սրտի աշխատանքը:

    
Կնոջ համար սեքսը բոլորովին այլ բան է, քան տղամարդու:
    
    
Ինչո՞վ են տարբերվում տղամարդիկ կանանցից: Տղամարդիկ միշտ գոհ են այն ամենով, ինչ ունեն կյանքի տվյալ փուլում: Այլ կերպ ասած` նրանք միշտ և ամեն ինչում ամբողջությամբ բավարարված են:

    
Կանանց միշտ չի բավարարում այն, ինչ նրանք ունեն: Նրանք բոլորը ցանկանում են անպայման ամուսնանալ, սակայն ամուսնանալուց հետո նրանք նորից ձգտում են ազատությանը, բայց ստանալով ազատություն, նրանք դարձյալ փորձում են ամուսնանալ: Կինը միշտ փնտրում է փոփոխություններ, նա համարվում է բոլորից ու ամեն ինչից անբավարարված էակ, անգամ` ինքն իրենից: Հավանական է, որ հենց այստեղից է առաջանում նրա ցանկությունը` սիրել ու լինել սիրված:

    
    
    
Մարդ արարածը հաճախ է սիրահարվում, սակայն դա հաճախ լինում է պատրանք: Սիրո մեջ փոխադարձ ներգրավման ուժի և արագության բարձրացման համար ազդում են շատ պատճառներ, որոնցից ամենակարևորը բնավորությունն է:

    
Մեծ սերը կնոջը ստիպում է փոխել իր սովորույթներն ու սկզբունքները: Նրանք պատրաստ են փակել իրենց աչքերը իրենց սիրելի տղամարդու բազմաթիվ թերությունների վրա և նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին, որ իրականում կան:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8021 | 0 | 0
Facebook