Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Ծերունի ավազակները ՀԿԵ-ում

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
22:21, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Ծերունի ավազակները ՀԿԵ-ում

«Հարավկովկասյան երկաթուղում» տիրող իրավիճակն այնքան է սրվել, որ ահազանգերը նույնիսկ թերթեր են հասել, ու թեեւ երկաթուղում ամեն ինչ անում են ընդդիմախոսների բերանը փակելու, վատ-վատ բաներ գրողներին չեզոքացնելու համար, այժմ փաստորեն անգամ դա արդյունք չի տալիս:

Իսկ ինչ է կատարվում ՀԿԵ-ում: Կատարվում է այն, ինչն ամեն օր հարազավոր երկաթուղայիններս զգում ենք մեր մաշկի վրա, արդյունքում այսօր ՀԿԵ-ում մասնագետներ գրեթե չեն մնացել, ավելացել են «վերխուշկայի» բարեկամները, ուժեղացել են կլանները, կատարելագործվել՝ թալանի մեխանիզմը: Թարմ օրինակը Արկադի Եդիգարյանն է, ով ազատվել էր երկաթուղու տենդերը իրենով անելու համար, եւ փաստորեն տնօրեն Վալկոն, փոխարեն դիմի դատախազություն, ընդամենը բավարարվել էր սեփական դիմումով նրան ազատելուն՝ հետագայում երկաթուղի վերադարձնելու նպատակով։ Ընդ որում՝ այս թալանին մասնակցել են ամբողջ կլանով, ու մեկ այլ նորմալ հիմնարկում բոլորին անհապաղ կազատեին աշխատանքից, հետն էլ կդիմեին իրավապահներին: Այսպես, տենդերի «սմետան» կազմել են Արմեն Մկրտչյանն ու Ենթակառուցվածքների տնտեսագիտության բաժնի պետ Նաիրա Մարտիրոսյանը, ով գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի գլխավոր «աջիկն» է, առանց նրա թույլտվության անգամ զուգարան չի գնում, հետեւաբար՝ այս բոլոր թղթաբանություններին տեղյակ է Վ. Ավետիսյանը: Էլ ինչ թալան առանց նրա մասնակցության: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս «գցոցիի» բացահայտվելուց հետո, երբ Եդիգարյանը ազատվեց աշխատանքից, հենց Արմեն Մկրտչյանին ուղարկեցին ստուգումներ իրականցնելու, բնականաբար ստուգումները անցել էին փայլուն, ոչ մի խախտում չէր հայտնաբերվել: Ստացվում է, որ իրենք թալանում են, իրենք իրենց էլ ստուգում:

Այս ամենի պատճառն այն է, որ ՀԿԵ տնօրեն Վալկոն իր տեղում չէ, մի ոչ պակաս թալանչի էլ նա է, ով մարդկանց նշանակում է ծառայության պետ գումարի դիմաց: Երկաթուղում բոլորը գիտեն, որ Սումբատյան Սումբատը իրավաբանական ծառայության պետի պաշտոնը գնել է 5000 դոլարով Ավետիսյան Վեներայի աջակցությամբ, ով ատկատները կազմակերպելու, իրագործելու մեծ մասնագետ է, լավագույնս տիրապետում է բոլոր նրբություններին:

Երկաթուղում բոլորն են զբաղված գողությամբ, մազաչափ հնարավորություն, լիազորություն ունեցող մարդիկ գողանում են՝ աչքերի առաջ ունենալով ղեկավարների փայլուն օրինակը: Նախորդ շաբաթ, օրինակ, Գյումրիի դեպոյից 10 տոննա կաբել են գողացել, դրան առանձին կանդրադառնանք:

Պատկերացնում եք՝ 10 տոննա, այսինքն մտել են բեռնատարով, բարձել ափաշկա եւ հեռացել, իսկ ով կարող էր սա անել: Մեծ խելք պետք չէ հասկանալու, որ այս ամենը արվել է անվտանգության ծառայության հետ համատեղ, նրանց գիտությամբ եւ աջակցությամբ: Դե եթե երկաթուղու անվտանգության պետը ժամկետանց ԿԳԲ-շնիկ, հայրենիքի դավաճանի համբավ ունեցող Արմեն Դարբինյանը լինի, էլեկտրագնացքներից էլ տոննաներով կաբելներ կպակասեն, ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Փաստորեն՝ Դարբինյանը չի բավարարվում, որ երկաթուղում իր կլանն է ձեւավորել համակարգից դուրս մնացած ԿԳԲ-շնիկներով, բարեկամներին ընդունել գործի, անվտանգության եւ այլ տենդեռներ իրենով արել, սեփական մեքենան երկաթուղուն վարձով տվել, որոշել է բաց չթողնել նաեւ այսպես փող աշխատելու տարբերակը:

Ու այսպես նախկին մենթերով թալանում են երկաթգիծը, իսկ 40 տարվա ստաժ ունեցող պատվավոր երկաթուղայիններին ուղարկում են թոշակի՝ տեղ բացելով Վեներա Ավետիսյանի, Արմեն Դարբինյանի, Զարմիկ Եպիսկոպոսյանի նման թալանի անփոխարինելի մասնագետների համար, պոտենցիալ թոշակառուներին, որպեսզի ավելի գրագետ կազմակերպեն թալանը:

Հաջորդ հրապարակումներում կներկայացնենք նոր փաստեր, թե ինչպես են երկաթուղին թալանում Վալկոյի հարբեցող ընկեր Ե. Լադոշան, Ի. Կելպերիսը, Վալկոյի առաջին տեղակալ Օ. Շատալովը, ով հասցրել է իր բարեկամին նշանակել մատակարարման ծառայության պետի՝ Լադոշայի տեղակալ եւ իհարկե Վեներա Ավետիսյանը՝ իր կլանի հետ միասին:

Շարունակելի

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3743 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ