Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:23, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ

ՀԱՅԵԼԻ ԵՄ______________
     _________
    
    
    
    

Բազմաձայն հայելի եմ
     փշրուած հայելիներու օւկիանը
     Քարէ թախիծներու մէկ ողջ թախծարան
     Մոմերի բազմաձայնութիւնը կուրսուած խազերու նման

Պահերու խաբկանքներով հիւսուած կեանքի ընթացքին
     Երբ դեռ լռելու կարողութիւնը չէի կորսնցուցած
     Ֆրիկին ու Քուչակին հանդիպեցայ
     Հարցուցի
     Կըրնամ անստորագիր միտքեր գրել
     Ըսին
     Երբ սորուիս խցանուած փողոցներով ընթանալ
     Երբ սորուիս ծովերուն վրայ քալել
     Երբ փորձես ժամանակը շրջանակի մէջ առնել

Մինչդեռ ես միամտաբար կը հաւատայի թե
     Ամէն հանճարի ու սրիկայի ազգակիցն եմ
     Մինչ դեռ ինձ կը համոզեին թե
     Հոգ չէ որ գերեզմաններու այտերը համբուրելու համար
     Անտառ մը մացառ կը ոչնչացնենք
     Իսկ ան որ բեմեզրին հազիւ կեցած
     Չըերգուող երգերը նուագի կը վերածէ
     Ուր մեր պապերուն յիշատակները շարունակաբար կըպղծեն
     Կը լարէ երազները զարթուցիչին զէրօյին վրայ

Քազինօներ քազինօներ
     Դեսպանատուն-մարկետներ
     ***անոցներ ***անոյշներ
     Արուեստներու խորհրդականներ
     Ժամանակի բնաւ կարիք չունին
     Քանի Հայոց Ժամանակն ալ սեփականաշնորհուած է
     Ու այնպէս բազմած են աթոռներուն
     Կարծէս աթոռը հազարամեակ մը սպասած էր
     ասոնց պարարտ հետոյքներուն փաթթուելու

Հիմայ երբ լեզուի հիմնասիւները խախտուած են
     բոլշևիկեան ջանադրութեամբ
     երբ կը ջանան մեր կորուստները քողազերծել ծաղրով ծանակով
     հետաքրքիր է Արեգակը հովանոց կը գործածէ?
     կամ կընայ համրել կարկուտի ապտակներուն թիւը
     կամ ցիրուցած աստղերու հայելիին մէջ
     իր բռնկումներու պոռթկումներուն ընդմէջեն
     չի? տեսնար մեր իրականութիւնը
     իսկ Մեծ մայրս բերանը Նարեկ
     համբերատար մեր մանկութիւնը կը հիւսեր

Բազմաձայն հայելի եմ

սեդրակ երկանեան
     30.10.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6764 | 0 | 0
Facebook