Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որոշել եք ձեզ տխմար գիտնականի տեղ դնելով փախչել սահմանից, որտեղից որ ես եկած եմ խոսում

21:58, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Որոշել եք ձեզ տխմար գիտնականի տեղ դնելով փախչել սահմանից, որտեղից որ ես եկած եմ խոսում
     Քանի-որ վերջերս շատ է խոսվում գիտության մասին «անչափ» մտահոգվող ուսանողությանը տարկետում չտալու կամ ավարտելուց հետո 3 տարի ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու մասին, որոշեցի իմ տեսակետն ասել այս հարցի շուրջ։ Ոչ մի սխալ չեմ տեսնում դրա մեջ, կարող էր լինել և տարբերակ, որ ավարտելուց հետո պարտադիր ծառայեն։ Կարծես թե չենք տեսնում ձեր այդ գիտության պտուղները։ Որոշել եք ձեզ տխմար գիտնականի տեղ դնելով փախչել սահմանից, որտեղից որ ես եկած եմ խոսում։ Գիտե՞ք թե ինչքան խելացի և լավ տղաներ կային այնտեղ ՝ բանակում, ու ոչ մեկ ձեր նման վախկոտ ու թափթփուկ չէր, որ բառացի ասի ես չեմ ուզում գնալ բանակ, ու փորձի պատճառ բերել իբր գիտությունը։ Մտածում եք այդքա՞ն․ կամ ծառայեք հետո սովորեք, կամ սովորելուց հետո գնացեք կամավոր ծառայության։ Վաղը հյուրընկալելու եմ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած՝ Դիտակետ նախագծի աշխատողներից մեկին, ու եթե իրոք նախագիծը միտում ունի բանակը ավելի լավը դարձնելու սկսելու եմ քայլ առ քայլ խոսել բոլոր խնդիրներից։
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7857 | 0 | 0
Facebook