Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

The Mirror. Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրել է «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»

Vilik
Հեղինակ`
Vilik
17:43, հինգշաբթի, 21 մարտի, 2013 թ.
The Mirror. Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրել է «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսին» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Մխիթարյանի հայտարարությունը, թե ամռանն անելու է ամեն բան՝ թոփ ակումբ տեղափոխվելու համար, հետաքրքրել է անգլիական սուպերակումբներին:

The Mirror-ի փոխանցման՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» վաղուց են հետեւում 24-ամյա ֆուտբոլիստի խաղին եւ պատրաստ են օգնել Հենրիխին կատարել քայլ առաջ՝ տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ:

Հիշեցնենք, որ ամռանը «Շախտյորից» կարող է հեռանալ նաեւ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտերը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3277 | 0 | 0
Facebook