Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Աննա Դանիելյանը հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հ.6 միջնակարգ դպրոցում:
Աշխատակազմի ներկայացուցիչը հանդիպել է Սևան քաղաքի հ.6 միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ա. Դանիելյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից Սևանի հ.6 միջնակարգ դպրոցին է փոխանցել հանրագիտարաններ: