Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Եզդիական համայնքի կարծիքը 12 ամյա կրթության մասին

22:02, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Եզդիական համայնքի կարծիքը 12 ամյա կրթության մասին

2015 թվականի ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծ, որով, 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը պետք է դառնար 12-ամյա: Օրենքն սկսել է գործել այս տարվա սեպտեմբերի մեկից:
    
    

Սակայն եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչների պնդմամբ, այդ օրենքը խախտում է իրենց ազգային ավանդույթները:
     «Ազգային ավանդույթ» ասվածը վերաբերվում է եզդի աղջիկների վաղ ամուսնությունը, ինչպես գնա դպրոց տասնվեցամյա աղջիկը, եթե նա արդեն երեխա ունի:
     Այս խնդրի վերաբերյալ ԿԳՆ են դիմել համայնքի որոշ ներկայացուցիչներ, ի դեմս Եզդիների ազգային մություն հ/կ նախագահ՝ Ազիզ Թամոյանի: Դիմումի համաձայն պետք է մշակվի ու օրենքում ավելացվի մի կետ, ըստ որի բացառություններ կնախատեսվեն այն անձանց համար, ովքեր դպրոցական տարիքում ամուսնացել են:
    
    

Սինջար եզդիներ ազգային միավորում հ/կ-ն հրապարակել է մի ուսումնասիրություն, ըստ որի՝ միայն Արմավիրի մարզի 5 գյուղերում, 32 եզդի երեխա չի հաճախում դպրոց, որից 19 իգական սեռի, 13-ը՝ արական:
     Կազմակերպությունը խնդրի վերաբերյալ դժգոհությունները հայտնել է ԱԺ ՀՀկ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ Ռուստամ Մախմուդյանին, ով Թերթ.am-ին տված հարազրույցի ժամանակ ասել է, որ եզդական համայնքի դժգոհությունները՝ կապված 12-ամյա պարտադիր կրթության հետ, այդքան էլ արդարացված չի համարում.

«Համայնքում 2 միմյանց հակասող կարծիք կա: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ համայնքի շահերին դեմ գնալու որևէ միտում չկա, այն անձինք, ովքեր մտահոգություն ունեն, ասեմ՝ կարգը մշակման փուլում է, խնդիրը կլուծվի», - ասել է Ռուստամ Մախմուդյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3628 | 0 | 0
Facebook