Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փսխանք խմող բժշկի արկածները

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
13:43, հինգշաբթի, 21 մարտի, 2013 թ.
Փսխանք խմող բժշկի արկածները
     Որքա՞ն հեռուն կարող եք գնալ, որպեսզի ապացուցեք ձեր տեսությունը: 19-րդ դարի սկզբին Ֆիլադելֆիայում ապրող ուսանող-բժիշկ Սթաբբինս Ֆիրֆը ավելի հեռուն գնաց, քան շատերը կարող են իրենց պատկերացնել:
    
    

Նկատելով, որ դեղին տենդը մոլեգնում է ամռանը, իսկ ձմռանը անհետանում, Ֆիրֆը եզրակացրեց, որ այն վարակիչ չէ: Նա առաջ քաշեց այն տեսությունը, որ հիվանդությունն ի հայտ է գալիս առատ գրգռիչների առատության (շոգը, սնունդը, աղմուկը): Այս տեսությունը հաստատելու համար Ֆիրֆը ցուցադրում էր, թե որքան էլ ջանում է վարակվել դեղին տենդով, դա տեղի չի ունենում: Նա սկսեց այն բանից, որ ձեռքերի վրա ոչ մեծ կտրվածքներ արեց ու դրանց վրա դեղին տենդով հիվանդներից ստացած «թարմ սև փսխանք» լցրեց: Չհիվանդացավ: Հետո աչքերի մեջ փսխանք կաթեցրեց: Եռացրեց կաթսայի մեջ ու գոլորշին շնչեց: Դեղահաբ սարքեց փսխանքից ու կուլ տվեց: Վերջապես նա այնտեղ հասավ, որ բաժակներով չնոսրացված սև փսխանք էր խմում: Եվ դարձյալ չէր վարակվում:
     Ֆիրֆն իր փորձն ավարտեց օգտագործելով ուրիշ հեղուկներ ևս` դեղին տենդից ապականված արյուն, թուք, հետո էլ մեզ: Մնալով նույնքան առողջ՝ նա հայտարարեց, որ իր տեսությունն ապացուցված է:
     Իրականում նա սխալվում էր: Դեղին տենդը խիստ վարակիչ է, եթե բացիլն ուղղակիորեն արյան մեջ է ընկնում: Որպես կանոն դա տեղի է ունենում մոծակների խայթոցից: Բայց, նկատի ունենալով այն ամենը, ինչ անում էր Ֆիրֆը վարակվելու համար, նրա ողջ մնալը ուղղակի հրաշք կարելի է համարել:


     Աղբյուրը` Psymag.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4317 | 0 | 0
Facebook