Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԿԵ-ում հին թալանչիներին ուզում են փոխարինել նոր, մաքսանենգ թալանչիներով

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
19:19, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
ՀԿԵ-ում հին թալանչիներին ուզում են փոխարինել նոր, մաքսանենգ թալանչիներով

Հարավկովկասյան երկաթուղում կլանների միջեւ գզվռտոց է ընթանում այս անգամ կադրային փոփոխությունների հողի վրա։ Երկաթուղին քանդվում է, երկարամյա աշխատակիցներին ազատում են, իսկ մյուսներին գրոշներ վճարում, փոխարենը՝ անգրագետ եւ հանցավոր անցյալով յուրայինների համար յուղոտ պաշտոններ են ապահովում՝ աստղաբաշխական աշխատավարձերով։

Այսպես, ՀԿԵ գերագույն հաշվապահ Վեներա Ավետիսյանը «վիզ է դրել» իր եղբորորդուն՝ Գերասիմ Ավետիսյանին դարձնել ուղեւորափոխադրումների ծառայության պետ՝ Գագիկ Մովսիսյանի փոխարեն։ Բանն այն է, որ Մովսիսյանի գործերը վերջերս վատացել են, նա հայտնվել է սկանդալի մեջ ուղեւորներից գումարներ հավաքելու պատճառով, այդ մասին անգամ լրատվամիջոցներն են գրել, ՀԿԵ-ում ստուգումներ են սկսել եւ այլն։

Մասնավորապես, լրատվամիջոցները գրել են (մանրամասները՝ այստեղ http://www.1in.am/2228783.html), որ երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Երկաթուղով ուղևորափոխադրումները բոլոր երկրներում էլ համարվում են ոչ եկամտաբեր, վնասներ միշտ լինում են, բայց բազմաթիվ երկրներում այդ բացը փակվում է բեռնափոխադրումների հաշվին։ Սակայն Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղին» նաև բեռնափոխադրումներ մասով է վնասով աշխատում, քանի որ փոխադրումների գները անտրամաբանական և արհեստականորեն բարձրացրել է, և բոլորն էլ նախընտրում են բեռը տեղափոխել բեռնատարներով կամ այլ եղանակով, միայն ոչ երկաթուղով: Այս արհեստական բարձր գների հեղինակը հենց տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Իլյա Կելպերիսն է, ով մի ձեռքով գները բարձրացնում է, մյուսով՝ զեղչեր անում այն կազմակերպությունների համար, որոնց հետ պայմանավորվել է ատկատի հարցում։

Եւ այս աղմուկի հետեւանքով հնարավոր է «ժերտվա» տան հենց Գագիկ Մովսիսյանին, ով հասցրել է իր կլանը ձեւավորել ՀԿԵ-ում։ Ահա նրանց ցանկը։

1․ Մովսիսյան Գագիկ- Ուղեւորափոխադրումների ծառայության պետ, Վեներա Ավետիսյանի մտերիմ մարդկանցից մեկը, ով մասնագիտացած է ուղեւորափոխադրումների գումարները թալանելու մեջ, նրան ենք պարտական Երեւան-Բաթումի «կոմֆորտ» երթեւեկման համար, երբ մեկանգյա ճամփորդությունը վերածվում է հավերժ դաժան հիշողության, օրինակներն այստեղ՝http://www.globnews.am/?p=11263&l=am, http://info24.am/?p=1886&l=am%2Ftvum+er%D5%9D+dgoxqum+em+inch+e+katarvel%D5%9D+batumic+erevanvo%D6%82xevorvox+gnacqi+mej+

2. Մովսիսյան Լիպարիտ- Երեւանի կայարանապետի տեղակալ, Գագիկի տղան։ Հոր երազանքն է, որ որդուն դարձնի կայարանապետ, ինքը ժամանակին եղել է կայանարապետ, գիտի դրա «համը»

3. Մովսիսյան Լիա – առաջատար հաշվապահ-Գագիկի աղջիկը

Եւ ահա «լավ նյուխ» ունեցող Վեներան հասկացել է, որ Գագիկի օրերը հաշված են ու կարելի է նրա փոխարեն բրդել եղբորորդուն։ Իսկ ով է Երեւան-Բաթումի գնացքի պետ Գերասիմը։ Նրան երկաթուղում շատ լավ են ճանաչում, հին երկաթուղայինները հիշում են, թե ինչպես երկու տարի առաջ այս երիտասարդը ձերբակալվեց Վրաստանի իշխանությունների կողմից մաքսանենգության համար, քանի որ Երեւան-Բաթումի գնացքով մաքսանենգ ճանապարհով ծխախոտ էր արտահանում Վրաստան։ Այդպես 2015թ նա մոտ երկու ամիս անցկացրեց վրացական բերդում, այնուհետեւ հայտնվեց ազատության մեջ։ ՀԿԵ-ում մի կարճ ժամանակ ազատեցին նրան, սակայն նորից վերադարձրին եւ նշանակեցին Երեւան-Բաթումի գնացքի պետ, փաստորեն Վեներայի շնորհիվ նա մնաց անպատիժ։ Այժմ էլ ցանկանում են պաշտոնը բարձրացնեն, որ միասին՝ կլանով զարգացնեն մաքսանենգությունը, ավելի լավ թալանեն եւ քանդեն երկաթուղին։

Փաստորեն՝ եթե անգամ ՀԿԵ ղեկավարությունը ստիպված է լինում ինչ-որ մարդկանց, աղմուկի ճնշման տակ թալանչիներից ազատվել, ապա հետո գտնում է հարմար պահը նրան հետ բերելու։ Շատ հնարավոր է առաջիկայում պաշտոնների վերադառնան նաեւ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբայրը՝ «երկաթուղու լուրջ մասնագետ» Զարմիկ Եպիսկոպոսյանը, ում թոշակի գնալու տարիքը վաղուց լրացել է։ Հնարավոր է ՀԿԵ վերադառնա նաեւ Արկադի Եդիգարյանը, ով ազատվել էր երկաթուղու տենդերը իրենով անելու համար, եւ փաստորեն տնօրեն Վալկոն, փոխարեն դիմի դատախազություն, ընդամենը բավարարվել էր սեփական դիմումով նրան ազատելուն՝ հետագայում երկաթուղի վերադարձնելու նպատակով։ Դե պարզ է, ինչպես կհրաժարվի նա իր թալանչի ընկերոջից։

Մեկ այլ կադրային փոփոխություն, վերջերս ֆինանսների ու էկոնոմիկայի գծով Գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կելպիրիսի տեղակալ՝ Ագասաֆյանց Զառային ազատել են աշխատանքից, նա երկաթուղում հայտնի է որպես փող տանող-բերող, ատկատները տեղափոխող: Սակայն, այս փոփոխությունը ոչ թե արել են ատկատներից հրաժարվելու ազնիվ ցանկության հողի վրա, այլ պարզապես գումարային հարցերով լեզու չեն գտել: Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել սոցիալական եւ կադրային բաժնի պետ, Վեներայի սիրելի, ԿԳԲ-շնիկ Արտյուշա Դանիելյանի կինը՝ ДЦФТО բաժնի պետ Կարինե Հարությունյանը: Ի դեպ, երկաթուղում են աշխատում նաեւ Արտյուշայի երկու աղջիկները, քույրը, քրոջ աղջիկը, քրոջ որդին եւ հարսը:

Այս կլանի մանրամասն ցանկն այստեղ՝

Դանիելյան Արտյուշա- սոցիալական եւ կադրային բաժնի պետ, Վեներայի սիրելին, ԿԳԲ-շնիկ, ով զբաղվում է կադրային հարցերով եւ այդ շրջանակներում հասցրել է ամբողջ ցեղինտեղավորել աշխատանքի: Նրա բարեկամներն են՝

Հարությունյան Կարինե- ДЦФТО բաժնի պետ – Արտյուշայի կինը

Դանիելյան Հասմիկ- Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ –Արտյուշայի աղջիկը

Դանիելյան Իրինա- ներկայացուցչական բաժնի աշխատակից -Արտյուշայի աղջիկը

Բարսեղյան Լիանա- ներկայացուցչական բաժնի աշխատակից - Արտյուշայի քրոջ աղջիկը

Դանիլյան Նաիրա- ուղեւորափոխադրումներինի ծառայությունում բաժնի պետ-Արտյուշայիքույրը

Ղազարյան Մեխակ- ИВЦ բաժնի պետ-Արտյուշայի քրոջ՝ Նարայի տղան

Մովսիսյան Լիանա- Միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ-Արտյուշայի քրոջ՝ Նարայի հարսը

Ինչպես ասում են՝ հասկացողին մեկ են ասում, չհասկացողին՝ հազար ու մեկ: Հիմա Հարավկովկասյան երկաթուղու դեպքում թերեւս պետք է ասել միլիոն ու մեկ անգամ ոչ թե այն պատճառով, որ հասկանալու հետ կապված խնդիր ունեն, այլ պարզապես մարդիկ իրենց ամոթն են կորցրել, ոչ Աստծո դատաստանից են վախենում, ոչ էլ վերահաս երկրային պատասխանատվությունից:

Այդքան գրում, բարձրաձայնում, ահազանգում ենք ՀԿԵ-ի կլանների, ալան-թալանի մասին, բայց ում է պետք, գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ոչ թե ուղտի ականջում քնած է, այլ ամբողջովին թաթախված այս կոռուպցիոն գործարքների մեջ՝ ուղղակի, կամ անուղղակի, ինչն է խանգարում մտածել, որ նա մաքսանենգությունից էլ ատկատ է վերցնում։ Իսկ քանի դեռ վերեւներում լռում են, ՀԿԵ-ում անում են սրտի ուզածը, կատարելագործում կլանները եւ թալանի մեխանիզմը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6526 | 0 | 0
Facebook