Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտակարգ դեպք Գլենդելում

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
23:22, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Արտակարգ դեպք Գլենդելում

Ամերկանայում/ թաղամաս Գլեդելում/ կոֆե եմ խմում... Երեկո է, ժամը 10-ի կոմերը, քաղաքը պատրաստվում է քնելու... Զարմանում եմ էս երկրի վրա, կյանքը եռում է, մարդիկ դուրսն են, բայց ժամը 9-ին խանութ, մանութ ինչքան բաց բան կա փակվում է... Չէր փակվում միայն կողքիս սեղանին նստած 65-70 տարեկան հայրենակիցներիս բերանը, ովքեր բարձր-բարձր քննարկում էին իրենց հարևանի լվացքի գույնն ու ձևը։ Չէի հասցրել վերջացնել սուրճը, երբ հանկարծ անվտանգության մեքսիկ աշխատակիցը սարսափահար բղավեց.
     -Օ մայ Գաշշշ.
     Մի պահ վախեցա, բայց հետո նկատեցի, որ պարզապես վերջինս շան հսկայական մնացորդ է տեսել, կամ ավելի կոնկրետ մի աժդահա Կակաշկա։ Արդարության համար ասեմ, որ ոչ ես, ոչ էլ նա, ոչ էլ որևէ մեկը վստահ չէր, որ դա շան կակաշկա է։ Չափսերից ելնելով կարող էր մարդու լինել, անգամ Հայի։

Անվտանգության աշխատակիցը ահազանգեց, քանզի դեպքերը տեղի էին ունենում ինձանից 27սմ հեռավորության վրա, ես որպես վկա եմ, գրեթե եհովայի վկա։
     Անվտանգության աշխատակիցը՝այսուհետ ԱԱ, ռացիայով կես ժամ բացատրում էր Ամերիկանայի հատուկ դեպարտամենթի մենթին, թե ինչ է նկատվել Նորդսթորմ խանութի դիմա, տռամվայի ռեյլսերից փոքր ինչ հարավ արևմուտք։ ԱԱ-ն մանրամասն նկարագրեց ձևը, չափը, քաշը, գույնը, խնտությունը, ծավալն ու տրամագիծը, բայց ահա պատկանելիությունը մնում էր անհայտ։
     Ո՞վ է թողել իր հետքը քաղաքի կենտրոնում, ու՞մ ներաշխարհն էր լույս աշխարհ եկել, ում աղիներն էին գործել ազատ և անկաշկանդ, այդ ամենը ստորև, բաց չթողնեք։
     Գովազդային դադարից հետո նստած եմ...
     Մեկ էլ մի 20 հոգի ինչ-որ շիռմաներով, պապկեքով, թուղթ ու գրիչով վազեցին դեպքի վայր։ Մի ասվալտի վրա նշումներ են անում, մի շիռմեքով փակել են փողոցը, մի բլոկադա են արել, որ 43-թվին սկի Լենինգրադում չեն արել։ Մի խոսքով ետ ԿԱԿԱՇԿԵՆ փակել են, իզոլացրել։ Էդ շունը, որ իմանար իրա ակոին ետքան ուշադրություն են դարձնելու հաստատ մի 2 կտոր էլ ուղիղ աղիքից վայր կգցեր։ Թող շատ լինի քիչ չլինի։ Հա իմիջայլոց դեռ պարզ չի շան էր թե ոչ։ Ժամանած ԱՂԿՈՅԻ մասնագետները սկսեցին հարցաքաննել վկաներին... Ինքս ինձ մտածում եմ, առը հա.... Լսի սրանց ավելի ցնդած են քան ես մտածում էի... դրա համար էլ պետական պարտքը աճում ու աճումա, որովհետև ինչքան էշ կա գործ ունի ու պաշտոնա զբաղեցնում, օրինակ Կակաշկաների գծով ավագ մասնագետի խորհդական և համտես։ Մի պահ մտածեցի ինչ կլիներ, եթե նման բան պատահեր Երևանում, ավելի ճիշտ Երևանում ամեն քայլին էլ պատահումա, պարզապես մարդիկ կամ ընկնում են մեջը....հետո ոտը քսթ-քսթացնելով ասվալտին քերում, մաքրում, կամ ձմեռը ձների մեջ քսում են սրբում, աշնանը անձրևաջրում ոտերը ողողում, իսկ ամառն էլ խոտերի ջանը սաղ լինի...Անցնում են գնումա, պատմություն չեն սարքում։ Բայց դե սա Ամերիկայա, ստեղ ամեն ինչ կարգով կանոնով։ Էսի օրենքի երկիրա։ Մի խոսքով 5 հոգի կանգնելով մարդկանց ուղությունա ցույց տալի ոնց անցնեն, որ չնկնեն մեջը, մի 2 հոգի կավիճով ուրվագծումա կակաշկեն, մի 3 հոգի սվիշտոկներով շվցնումա մարդկանց չեղած հոսքնա կանոնավորում, մի 4 հոգի շիռմայա դրել, զնակներով, լույսերով մի 7 հոգի էլ ասումա.
     -Անբըլիվըբլ, Անբըլիվըբլ
     Սենց շունչս պահած/համ էլ հոտ էր գալիս/ սպասում եմ թե վերջը ինչա լինելու, մեկ էլ
     հայտնվեց մի հատ կնիկ, հայ, դուխով, աչայանի հավաքարար ՝ձեռքին հագցրած ցելաֆոն։
     -Ուրա, ասեք, ուրա՞ էսա՞..... /մունաթախառը/
     Վերցրեց վեհաշուք աղկոն ու գցեց զիբիլը, մանթո գցելով հավաքվածներին։
     Հայը հայա մնում ինչ ուզում ես ասա...

** Վարագույր **
     Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից

Հայի Ամերիյան օրագիրը շարքից 16/հոկտեմբերի/2017 23։45 MR ©

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5417 | 0 | 0
Facebook