Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները

erevannews
Հեղինակ`
erevannews
02:02, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները
     Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները) ։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց առավել հասանելի կերպով հանրությանը ներկայացնել այդ համաձայնագրի առանցքային հատվածները:
     Այսպիսով, 386 հոդվածի սահմաններում համաձայնագիրն անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության ամենաբազմազան՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների կարգավորմանը, ինչպես նաև այդ ոլորտների բարեփոխումներին ու զարգացմանը խթանելու անհրաժեշտությանը: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 8 մասից․ 1) Նպատակները և ընդհանուր սկզբունքները,
     2) Քաղաքական երկխոսությունը և բարեփոխումը․ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցությունը,
     3) Արդարադատություն, ազատություն և անվտանգություն,
     4) Տնտեսական համագործակցությունը,
     5) Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ,
     6) Առևտուր և առևտրին առնչվող հարցեր,
     7) Ֆինանսական աջակցությունը և խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներ,
     8) Ինստիտուցիոնալ, ընհանուր և եզրափակիչ դրույթներ:
     Ստորև ներկայացնում ենք դրա առավել հետաքրքիր մասերը:
     Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր Փաստաթղթի ներածական դրույթներում անդրադարձ կա Արցախի խնդրին: Մասնավորապես նշված է, որ ընդունվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը: Քաղաքականություն
      Քաղաքական երկխոսության և բարեփոխման մասով նախատեսված համագործակցությունը շարադրված է 4-
     11-րդ հոդվածներում։ Ըստ 4-րդ հոդվածի՝ կողմերը պետք է համագործակցեն․
     «ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության և օրենքի գերակայության
     զարգացման, համախմբվածության և ամրապնդման շուրջ,
     բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,
     գ) դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական
     համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,
     դ) վարչական կարողությունն ամրապնդելու և իրավապահ մարմինների անկողմնակալությունը և արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,
     ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու և հաշվետու, արդյունավետ, թափանցիկ և մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, և
     զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման և համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան» ։
      Համաձայնագիրը կարգավորում է արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ըստ որի՝ կողմերը պետք է միասին լուծեն հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, զենքի չտարածման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ:
      Համաձայնագիրը անրադառնում է նաև միջազգային նշանակության լուրջ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանին առնչվող համագործակցությունը, հակամարտության կանխարգելմանը, ճգնաժամերի կառավարմանը և տարածաշրջանային կայունությանը։ Այս կոնտեքստում որպես նպատակ ընդգծվում է տարածաշրջանում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵՄ-Հայաստան համատեղ ջանքերը:
      Համաձայնագիրը կարգավորում է զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցությունը, փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։
      Համաձայնագիրը կարգավորում է ապագա համագործակցությունը արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում։ Հարգանքն օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ու հիմնարարշ ազատությունների, դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի և քրեական գործերով դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների ապահովման հանդեպ, ինչպես նաև խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության և արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը: Այս մասով նախատեսվում է նաև անձնական տվյալների պաշտպանության, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման, անձանց տեղաշարժի և հետընդունման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, արգելված թմրանյութերի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցություն։
      Համաձայնագիրը անդրադառնում է կողմերի քաղաքացիների շարժունակությանը: Մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն խթանել քաղաքացիների շարժունակությանը՝ ինչպես ԵՄ և ՀՀ միջև կնքված մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:
     Տնտեսություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7106 | 0 | 0
Facebook