Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդարա՞ որ 3000 դրամով հղիանում են

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
09:55, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Արդարա՞ որ 3000 դրամով հղիանում են
    
Այսօր ողջ օրը մտածել եմ արդարության-անարդարության մասին։ ՉԷ, չմտածեք թե նեղված կամ անհանգստացած եմ որևէ բանից, ոչ, պարզապես հաճախ լսում եմ դժգոհություններ։ Մարդը առհասարակ գանգատվող արարած է, ես կասեի ամենափնթփնթան կենդանին։ Շատ հռետորական է հնչում.
- Ինչ Անարդար է, կամ- շատ անարդար որոշում էր։
Չգիտեմ հիմա ով է կարդում գրածս, բայց հարգելի բարեկամ խնդրում եմ ինձ բացատրի թե ինչ է արդարությունը կամ անարդարությունը, ով է որոշում և հանգում եզրակացության։ Մենակ չասես ՀՀ Սահմանադրական Դատարանը ախպոր պես։ Իմիջայլոց մարդիկ կան հանգում են եզրակացության, իսկ մարդիկ էլ կան, պարզապես հանգում են։ Ախր մարդկության առաջացման առաջին իսկ օրվանից, նման հասկացողություն չի էլ եղել։ Այդ մարդն է հանգել այդ եզրակացությանը և հորինել արդարություն և անարդարություն ձևակերպումը։ Ի՞նչն է արդար մեր կյանքում։ Պատմության ընդացքը՞, հասարակական դիրքը՞, արատավոր երեխաների գոյությունը, անօգնական ծերերի հոգեվարքը՞, առողջ և քաջ տղամարդկանց վաղաժամ անհասկանալի մահը՞, աննպատակ, հառփեցող, ձրիակեր թմրամոլների խոր ծերությունը՞, առաքինի կանայք ովքեր չեն կարող երբեք երեխա ունենա՞լ, մարմնավաճառները ովքեր 3000 դրամով հղիանում են, պարկեշտ երիտասարդները ովքեր չեն լիզում հետույքներ և մնում են ստվերում, իսկ ոմանք իրենց լեզվի ճկունության շնորհիվ հասնում են գագաթներին, հետո պարզվում է դա ուրիշ գագաթ էր։ Ո՞րն է արդար այս կյանքում։ Չկա տենց բան ու երբեք չի եղել։ Կյանքը եղել է ու միշտ կմնա անարդար։ Իսկ մարդիկ իրենց սփոփելու համար մշտապես կպիտակավորեն երևույթները գանգատվելով, որ անարդար էր։ Չէ որ դա մխիթարանք է, ուժ։ Երբ որևէ բանից նեղված էս, մշտապես կարելի է ասել.-Է՝ անարդար էր, շատ անարդար, - իսկ մայրիկդ գրկելով դոդ գլուխդ կասի, -այո աղջիկս, բայց մի հիասթափվիր ես քեզ համար կարկանդակներ կթխեմ։ Դու էլ կվեկալես էդ կարկանդակները կգնաս տատիկիդ տուն, իսկ տատիկիդ հանրապետականի գելերը հոշոտել են արդեն։ Անարդարա չէ։ ԷՆ փոտանջայանին չեն հոշոտում, խեղճ պառավին գզել են։ Փոտանջյանը մենակ իրա ձենի տոնայնության պատճառով դատապարտվածա ընդիմադիր լինել ու միանալ մյուս ընդիմադդմիկներին։ Ասում են բոլոր բոլոր կաշառակեր չինովնիկները ընկնում են դժողք, որտեղ Փոստանջյանը էդ իրա ձենով հեքիաթա կարդում հավիտյանս հավիտենից։

    
Բարեկամներ դա մեր հերթական ֆանտազիան է, որն մեզ ավելի դիմացկուն է դարձնում։ Մարդը իր առաջացման պահից է վեր, ի դեպ մենք այդքան էլ երկար ժամանակ չէ, որ ապրում ենք այս մոլորոկի վրա, կարողացել է իրեն ուժեղ դարձնելու համար մի շարք միջոցներ հորինել։ Կրոն, Զենք, փիլիսոփայական հասկացողություններ և այլ։ Միակ բանը, որ իսկապես մարդը հորինէլ է դա էլեկտրաէներգիայի ստացում է։Ավելի ճիշտ ոչ թե հորինել է այլ գտել։ Շատերը կընդվզեն ասելով, ոչ... Բա ինտերնետը, համակարգիչը, տիեզերանավերը, նավթը... Հարգելի ընդվզիչ, լեզվիդ տակ վալիդոլ դիր ու լսի ինչ եմ ասում։ Շատ կցանկանայի տեսնել թե ինչպես առանց էլետրականության կաշխատեն համակարգիչները, կկառուցվեն մեքենաները, տիեզերանավերը։ Անգամ նավթը, որն հազարավոր տարիներ ծանոթ է մարդուն կդադարի պիտանի լինել։ Ինչո՞ւ հին եգիպտոսում Կլեոպատրան նավթը քսում էր բդերին, այլ ոչ թե նավի բենզաբակը լցնում։ Չկար ինժիներական մտքի թռիչք, տեխնոլոգիաները այլ էին ու ներկայիս ՀԶՈՐԱԳՈՒՅՆ և ԱՄԵՆԱԿԱՐՈՂ նավթը, որի համար պետություններ են քանդվում, հեղափողություններ ու ցեղասպանություններ են կազմակերպում պարզապես կորցնում է իր ուժը և կոսմետիկ միջոց դառնում։ Նավթը որպես այդպիսին վերջին 100-120 տարում դարձավ գլխավոր շարժիչ ուժը, երբ տեխնոլոգիական բումը եղավ։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել, վերացրեք էլեկտրաէներգիան և մեկ վայերկյանում մարդուն կտեղափոխեք միջնադար։ Ի դեպք Խաչակրաց արշավանքն է՞ր արդար։ Արաբներին կատաղացրինք գցինք մեր ջանին։ Ու սաղ հռոմի պապ կոչեցյալը արեց։ Մի օր արդնացավ ու որոշեց, որ պիտի Երուսաղեմը գրավի.. Ու արդյունքում տասնամյակների արյունահեղություն։Այ քեզ ՍՏԱՌՉԵՍԿԻ ՄԱՌԱԶՄ։ Ու ինքը Աստծո խոսքն էր տարածում, Աստծո արտակարգ և լիազոր ներկայցուցիչն էր: Ասում էր.- Մի սպանի, Մի գողացի, Սիրի մերձավորիդ ինչպես քեզ... Տեսնես աստված երբ, ոնց ու ինչ պայամաններում էր էդ բիձուն ասել, որ սկսի արշավանքը։ Հիմա ի՞նչ, արդարա թե անարդար։ Այ այդպես անստաբիլ ու անարդար միջավայրում ենք մենք ապրում։ Օրինակ մենք որ Ծովից Ծով վիճակից դարձանք գետից գետ...Արդարա՞։ Երազում են Արևմտյան Հայաստանի մասին, որ գոնե լճից լիճ դառնանք, են էլ վրեքներս խաբար չկա, որ Քուրդիստանա դառնում էդ տարածքը։ Արդեն Արարատը քրդերից պիտի ուզենք։Արդարա՞ թե անարդար։
Այնպես որ հերիք է գանգատվեք անարդարությունից, պարզապես համակերպվեք ու փորձեք հասկանալ թե դուք որ թիմից եք, ուժեղների թե թույլերի։ Ոման գիտակցում են, որ կյանքն անարդար է և տրվում կրոնին, փորձելով ուժ գտնել երկնքից... Կրոնի մասին իմ դիրքորոշումը հստակ է, բայց այսօր նաև աղոթքի մասին եմ մտածել։ Աղոթքի ուժի, զորության, իմաստի և պրակտիկ լինելու մասին։ Տեսեք. Աստվածաշունչը ասում է, որ Աստծո գործերը անքննելի են, ամեն ինչ որոշված է իսկզբանե ու իհնե։ Մարդը չի կարող միջամտել աստծո գործերին և ամեն բան լինելու է այնպես, ինչպես Աստված նախապես «ծրագրել էր» ։ Հիմա հարց։ Եթե աստծո գործերը անքննելի են և մարդը չի կարող միջամտել կամ փոխել կամ խանգարել այն բանին ինչ պիտի լինի... Ուստի ինչո՞ւ են մարդիկ աղոթում։ Չէ որ լինելու է այն ինչ իսկզբանե որոշված էր... Ինչու են մարդիկ ակնկալում, որ այս կամ այն բանը այլ կերպ պետք է լինի։ Աստված ժամանակին որոշել է ու իր անքննելի որոշում էլ կատարվելու է, էտ դու ով եղար, որ հանուն քեզ ինքը պիտի վերանայի իրա ծրագրերը... Մեծամտություն է դա, իսկ մեծամտությունը մեղք է...
Դե ինչ ասեմ, համոզվեցի՞ք, որ կյանքն ավելի քան անարդար է։ Չգիտեմ էս ազիզ օրով ինչի էս բայղուշ մտքերի մեջ ընկա բայց դե...

    
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից

    
Հայի Ամերիկյան օրագիրը շարքից

    
19։00 Շաբաթ /Հոկտեմբերի/14/ 2017 թ MR ©
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5643 | 0 | 0
Facebook